https://arm.sputniknews.ru/20250110/turqian-veragnahatum-e-razmakan-nerkajutjuny-siriajum-ag-nakharar-84682009.html
Թուրքիան վերագնահատում է ռազմական ներկայությունը Սիրիայում. ԱԳ նախարար
Թուրքիան վերագնահատում է ռազմական ներկայությունը Սիրիայում. ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան սկսել է Սիրիայում ՔԱԿ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացման հետհաշվարկ: 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T16:50+0400
2025-01-10T16:50+0400
2025-01-10T16:50+0400
սիրիա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68146574_0:0:1600:901_1920x0_80_0_0_e6bde81096a7569b545f2dd65c208ae0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Թուրքիան վերագնահատում է իր զինված ուժերի ներկայությունը Սիրիայում և այդ հարցով կապ է պահում Սիրիայի նոր իշխանությունների հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների և դրա հետ կապված խմբավորումների դեմ Սիրիայում իրականացնել անդրսահմանային գործողություն, եթե ՔԱԿ-ը վայր չդնի զենքը, հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը:Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Hürriyet» թերթը գրել էր, որ Թուրքիան Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունների հետհաշվարկ է սկսել:Սիրիայի նոր իշխանությունն ուզում է վերանայել ուսումնական ծրագրերըԴրա հետ մեկտեղ, Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և թողեց իր պաշտոնը։Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ձևովորված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, նշելով, որ այն կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68146574_121:0:1533:1059_1920x0_80_0_0_816a1c641d7d7167ed0646acb5d6e614.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, թուրքիա
Թուրքիան վերագնահատում է ռազմական ներկայությունը Սիրիայում. ԱԳ նախարար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան սկսել է Սիրիայում ՔԱԿ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացման հետհաշվարկ:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Թուրքիան վերագնահատում է իր զինված ուժերի ներկայությունը Սիրիայում և այդ հարցով կապ է պահում Սիրիայի նոր իշխանությունների հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Սիրիայի նոր իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի լույսի ներքո Թուրքիան վերանայում է հարաբերություններն այդ երկրի հետ։ Նաև վերանայում ենք մեր ներկայությունը Սիրիայում՝ այն կանցնի նոր ձևաչափի, եթե ամեն ինչ ստացվի», - ասել է նախարարը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների և դրա հետ կապված խմբավորումների դեմ Սիրիայում իրականացնել անդրսահմանային գործողություն, եթե ՔԱԿ-ը վայր չդնի զենքը, հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Hürriyet» թերթը գրել էր, որ Թուրքիան Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունների հետհաշվարկ է սկսել:
Դրա հետ մեկտեղ, Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և թողեց իր պաշտոնը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ձևովորված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, նշելով, որ այն կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը: