https://arm.sputniknews.ru/20250110/mied-y-stacel-e-anna-danibekjani-dimumy-ajn-kqnnvi-arajnahertutjan-kargvov-zlm-84660026.html
ՄԻԵԴ–ը ստացել է Աննա Դանիբեկյանի դիմումը, այն կքննվի առաջնահերթության կարգով. ԶԼՄ
ՄԻԵԴ–ը ստացել է Աննա Դանիբեկյանի դիմումը, այն կքննվի առաջնահերթության կարգով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցրել է կարգապահական էական... 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T11:10+0400
2025-01-10T11:10+0400
2025-01-10T11:12+0400
հայաստան
աննա դանիբեկյան (դատավոր)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38968305_0:83:1600:984_1920x0_80_0_0_6c7bbffebbefd621257265ea734bca95.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու պաշտոնազրկված դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցրել է կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարևոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի և Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը, մինչև վաղեմության ժամկետը լրանա:Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:Հիշեցնենք` դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38968305_130:0:1553:1067_1920x0_80_0_0_b1e213eb04fff7374e2b6729650b5ccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա դանիբեկյան (դատավոր)
հայաստան, աննա դանիբեկյան (դատավոր)
ՄԻԵԴ–ը ստացել է Աննա Դանիբեկյանի դիմումը, այն կքննվի առաջնահերթության կարգով. ԶԼՄ
11:10 10.01.2025 (Թարմացված է: 11:12 10.01.2025) Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցրել է կարգապահական էական խախտման հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու պաշտոնազրկված դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Տեղեկացանք նաև, որ նախկին դատավորը նամակ է ստացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լիազորությունները դադարեցրած Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով»,–գրում է թերթը։
Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները
դադարեցրել է կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարևոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի և Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը, մինչև վաղեմության ժամկետը լրանա:
Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:
Հիշեցնենք` դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս: