00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոս Անջելեսի ջրամատակարարման համակարգը պիտանի չի եղել հրդեհների դեմ պայքարելու համար. ԶԼՄ

© Photo : RT на русскомԱյրվող տներ Լոս Անջելեսում
Այրվող տներ Լոս Անջելեսում - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2025
Այրվող տներ Լոս Անջելեսում
Բաժանորդագրվել
Շրջանում հրդեհները մարելու համար ջրի ծավալները սպառվել են 12 ժամվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսի ջրամատակարարման համակարգի հզորությունը բավարար չի եղել հրդեհները մարելու համար։ Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ հղում անելով փորձագետներին, հրշեջներին և պաշտոնյաներին։
«Լոս Անջելեսի Փսիֆիք Փալիսայդս, Ալտադենա և այլ շրջաններին սպասարկում են այնպիսի համակարգեր, որոնք նախատեսված են շենքերում բռնկվող հրդեհների դեմ պայքարելու, ոչ թե զանգվածային անտառային հրդեհների համար», - ասվում է հրապարակման մեջ:
Փսիֆիք Փալիսայդսի իշխանությունները նշել են, որ շրջանում հրդեհները մարելու համար ջրի ծավալները սպառվել են 12 ժամվա ընթացքում:
Թվում է՝ հոլիվուդյան ամենաողբերգական ֆիլմն է նկարահանվում․ ինչ իրավիճակ է Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի հրշեջների արհմիության նախագահ Ֆրեդի Էսկոբարը բողոքել է նման մեծության աղետներին դիմակայելու համար անհրաժեշտ ռեսուրսների և անձնակազմի բացակայությունից` նշելով, որ տեղի ջրամատակարարումը պատրաստ չէ տարածաշրջանում հաճախակի դարձած անտառային հրդեհներին դիմակայելու համար:
Միևնույն ժամանակ Լոս Անջելեսի ջրամատակարարման և էներգետիկայի դեպարտամենտի նախկին գլխավոր ղեկավար և գլխավոր ինժեներ Մարտի Ադամսն ասել է, որ ամբողջ երկրում ջրի պահեստավորման համակարգերը նախատեսված չեն խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:
Լոս Անջելեսի շրջանը տասնյակհազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրահանգ է սահմանել:
Շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են եղել մեկ-երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:
Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ավիացիայի աշխատանքը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Լոս Անջելեսի խոշոր հրդեհների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է մոտ 9 հազար տուն։
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Լոս Անջելեսի շրջանում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի:
«AccuWeather» խորհրդատվական ընկերությունում նշել են, որ Կալիֆոռնիայում հրդեհների հասցված վնասը հասել է 135-150 մլրդ դոլարի:
Լոս Անջելեսը նախատեսում է պարետային ժամ սահմանել կողոպտիչների դեմ պայքարելու համար: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ոստիկանությունն արդեն ձերբակալել է 20 կասկածյալի։
Ճանապարհային երթևեկությունը վերահսկելու և ենթակառուցվածքները պաշտպանելու համար իշխանությունները օգնության համար դիմել են Կալիֆոռնիայի ազգային գվարդիային։
Լրահոս
0