00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել առևտրի խոշոր օբյեկտներում․ Խաչատրյանն ամփոփում է 2024–ը

© Sputnik / Aram Nersesyan Առևտրի կենտրոն
Առևտրի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2025
Առևտրի կենտրոն
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա ընթացքում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացվել է 2300 ստուգում, հայտնաբերվել է 4500 խախտում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանում գործող առևտրի խոշոր օբյեկտներում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող խախտումների ավելի քան 95%-ը վերացված է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով 2024 թվականը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմինը 2300-ից ավելի ստուգում և հետազոտություն է իրականացրել։ Արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 4500 խախտում։
«2023 թվականին տեսչական մարմինը Հայաստանի բոլոր խոշոր առևտրի օբյեկտներում իրականացրել է հրդեհատեխնիկական հետազոտություններ, ու բոլոր այն դեպքերում, երբ խախտումներ են հայտնաբերվել, ապա որոշվել է դադարեցնել դրանց գործունեությունը։ Այդ ժամանակ նաև կարգադրագրեր են տրվել խախտումները վերացնելու համար։ 2024 թվականի ընթացքում կրկին նույն հետազոտություններն են իրականացվել, և եթե նույն խնդիրները կրկին հայտնաբերվել են, ապա ևս մեկ անգամ որոշվել է դադարեցնել գործունեությունը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ օբյեկտներում արձանագրված խախտումների 95%-ը և ավելին վերացված է»,- նշեց Խաչատրյանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե որ խոշոր առևտրի օբյեկտների մասին է խոսքը, տեսչական մարմնի ղեկավարը խուսափեց անվանումներ տալուց, միայն ընդգծեց, որ դրանք մեկ տասնյակից ավելի են։ Հարցին` արդյոք 2025 թվականին կրկին այցեր նախատեսվում են, թե ոչ, Խաչատրյանը նշեց` դեռ պարզ չէ, հստակ պատասխան չի կարող տալ։
Անդրադառնալով խնդիրներին` նա ասաց, որ այդ օբյեկտներում հիմնականում էլեկտրականությունն են ոչ պատշաճ մոնտաժում, հաճախ բացակայում են նաև հրդեհաշիջման համակարգերը, ծխահեռացման համակարգերը, տարհանման ելքերն էլ ոչ պատշաճ են կահավորված լինում և այլն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի 2 եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ էր իրականացրել է «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոններում։
«Սուրմալուն» փետրվարի 20-ից շուրջ 3 շաբաթ փակ էր։
Նախորդ տարի խոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ Իսակովի պողոտայում գործող «Դոմուս» հիպերմարկետում, խոշոր հրդեհ բռնկվեց, պարզվեց` մասնաճյուղը ՔՏՀԱ տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ Բայց ընկերությունը չէր դիմել ավարտական ակտի համար, քանի որ այդ շենքը մինչ այդ ունեցել է պետական գրանցում (նման գրանցում է անում Կադաստրի կոմիտեն), իսկ տեսչական մարմինը 2024-ին հիպերմարկերտում վերահսկողական գործառույթ չէր իրականացրել։
Լրահոս
0