https://arm.sputniknews.ru/20250110/hh-tntesakan-aktivutjuny-2024-t-hunvarnvojemberin-atshel-e-74-vov-84678875.html
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 7.4 %–ով
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 7.4 %–ով
Sputnik Արմենիա
Շինարարության ծավալը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 14,9 %–ով։ 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T15:33+0400
2025-01-10T15:33+0400
2025-01-10T15:44+0400
տնտեսություն
հայաստան
վիճակագրություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434984_0:75:1600:975_1920x0_80_0_0_4968b6aded7b38e1cd44e00999b80942.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 7.4 %–ով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.6 %–ով։ Այս ոլորտում ծավալների աճը հիմնականում պայմանավորված է ոսկու կոպիտ մշակմամբ, որից պատրաստի զարդերն արտադրվում են երրորդ երկրներում։Շինարարության ծավալը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 14,9 %–ով։Ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 6.3 %–ով՝ հիմնականում ֆինանսական հատվածի հաշվին (20.4 %): Դա հիմնականում պայմանավորված է հիփոթեքի և սպառողական վարկերի աճող ծավալներով։ 2022–23 թթ. բավականին բարձր աճից հետո կրճատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառությունը` կազմելով –6,3 %։ՀՀ արտահանումը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 73,9 %–ով` մինչև 12 մլրդ 308 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 41,5 %–ով՝ մինչև 15 մլրդ 872 մլն դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434984_0:12:1391:1056_1920x0_80_0_0_454486f8934c960d8a1d23810c7b5482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, վիճակագրություն, ինֆոգրաֆիկա
տնտեսություն, հայաստան, վիճակագրություն, ինֆոգրաֆիկա
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 7.4 %–ով
15:33 10.01.2025 (Թարմացված է: 15:44 10.01.2025) Շինարարության ծավալը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 14,9 %–ով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 7.4 %–ով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.6 %–ով։ Այս ոլորտում ծավալների աճը հիմնականում պայմանավորված է ոսկու կոպիտ մշակմամբ, որից պատրաստի զարդերն արտադրվում են երրորդ երկրներում։
Շինարարության ծավալը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 14,9 %–ով։
Ինչ վերաբերում է առևտրի շրջանառությանը, ապա այն աճել է 18 %–ով՝ հիմնականում մեծածախ առևտրի հաշվին (25,1 %)։ Մանրածախ առևտուրն աճել է 8,2 %–ով՝ հիմնականում կենցաղային իրերի վաճառքի հաշվին:
Ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 6.3 %–ով՝ հիմնականում ֆինանսական հատվածի հաշվին (20.4 %): Դա հիմնականում պայմանավորված է հիփոթեքի և սպառողական վարկերի աճող ծավալներով։ 2022–23 թթ. բավականին բարձր աճից հետո կրճատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառությունը` կազմելով –6,3 %։
ՀՀ արտահանումը 2024 թ. հունվար–նոյեմբերին աճել է 73,9 %–ով` մինչև 12 մլրդ 308 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 41,5 %–ով՝ մինչև 15 մլրդ 872 մլն դոլար։