00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եռաբլուրում ծաղիկներ գողացածներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

© SputnikԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2025
Բաժանորդագրվել
Ներկայում դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների շիրիմների մոտից ծաղիկներ գողացած 3 անձի կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք, որ armlur.am-ը գրել է, որ 2 անձ արդեն իսկ կալանավորված են. նրանք հայտնել են, թե Եռաբլուրում փնտրել են թարմ ծաղիկներ, գողացել են դրանք, տարել ու վաճառել են ծաղկի խանութներին, որ գումար աշխատեն։
«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գողությանը հանցակցելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին»,- նշեցին ՔԿ-ից:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին համացանցում ակտիվորեն շրջանառվում էր մի տեսանյութ, որում երևում էր, որ Եռաբլուրի գերեզմաններից թարմ ծաղիկներ են գողանում։ ՊՆ ռազմական ոստիկանությունը այդ անձանց նույնականացրել էր և հայտնաբերել:
Լրահոս
0