https://arm.sputniknews.ru/20250110/emin-andamakcelu-orinagitsy-hamahunch-e-hh-qaghaqacineri-evrvopakan-dzgtumnerin-mirzvojan-84685950.html
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյան
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան: 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T18:45+0400
2025-01-10T18:45+0400
2025-01-10T18:56+0400
արարատ միրզոյան
եվրամիություն
մագդալենա գրոնո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84683003_0:0:1600:901_1920x0_80_0_0_f611eaf98502e6be48f808aa009380b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Զրուցակիցներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան: Դրան նախորդել էր արտախորհրդարանական կուսակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ հօգուտ գործընթացի մեկնարկի։ Նախաձեռնողներին հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն, ինչն էլ, ըստ երևույթին, հիմք է հանդիսանում, որ Միրզոյանը նման հայտարարություն անի։ Մոսկվայում հիշյալ որոշման կապակցությամբ հայտարարել են, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ:Մասնավորապես՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84683003_72:0:1493:1066_1920x0_80_0_0_5797046bea6b64b355b62df32880dcfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, եվրամիություն, մագդալենա գրոնո
արարատ միրզոյան, եվրամիություն, մագդալենա գրոնո
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյան
18:45 10.01.2025 (Թարմացված է: 18:56 10.01.2025) ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։ Հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան: Դրան նախորդել էր արտախորհրդարանական կուսակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ հօգուտ գործընթացի մեկնարկի։ Նախաձեռնողներին հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն, ինչն էլ, ըստ երևույթին, հիմք է հանդիսանում, որ Միրզոյանը նման հայտարարություն անի։ Մոսկվայում հիշյալ որոշման կապակցությամբ հայտարարել են, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ:
Մասնավորապես՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն: