https://arm.sputniknews.ru/20250110/120-benzalcakajani-gazalcakajani-pahestarani-gvortsuneutjun-e-dadarecvel-hhum-2024in-84666055.html
120 բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի գործունեություն է դադարեցվել ՀՀ–ում 2024–ին
120 բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի գործունեություն է դադարեցվել ՀՀ–ում 2024–ին
Sputnik Արմենիա
Ապամոնտաժված արտադրական վտանգավոր օբյեկտների մի մասն ապամոնտաժել են անձամբ տնտեսվարողները, մյուս մասն էլ տեղական ինքնակառավարման մարմինները։ 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T12:19+0400
2025-01-10T12:19+0400
2025-01-10T12:23+0400
բենզալցակայան
գազալցակայան
ապամոնտաժում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59175591_0:0:1600:900_1920x0_80_0_0_4399746c6dccd7eb0196bf59734a700d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանի ողջ տարածքում 2024 թվականի ընթացքում խախտումներով գործող 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն դադարեցվել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով 2024 թվականը։Նա ընդգծեց, որ բենզալցակայանները և գազալցակայաններն ապամոնտաժելու որոշման պարագայում հաճախ դրանք հենց տնտեսվարողներն են իրենց միջոցներով քանդում, բայց լինում են դեպքեր, երբ տեղական ինքնակառավարման մարմիններն են ապամոնտաժում։Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ հիմնականում խնդիրները կայանում են նրանում, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում վերգետնյա ռեզերվուարներ են կառուցված, ինչը բնակավայրերի վարչական տարածքներում օրենքով արգելված է։ Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, որ միջատաբանություններն են խախտվում՝ գազալցակայաններն ու բենզալցակայանները կառուցված են լինում բազմաբնակարան շենքերի, դպրոցների և այլ նմանատիպ շինությունների անմիջական հարևանությամբ։ Շանթարգելման համակարգերի, հրշեջ-հիդրանտների բացակայությունը նույնպես կարող է պատճառ դառնալ օբյեկտի գործունեության դադարեցման կամ կասեցման։Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել առևտրի խոշոր օբյեկտներում․ Խաչատրյանն ամփոփում է 2024–ըՀիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ամբողջությամբ դադարեցվել էր Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։ Այնպիսի խախտումներ էին հայտնաբերվել, որոնք անմիջական սպառնալիք էին մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59175591_271:0:1471:900_1920x0_80_0_0_9d3c3a3e7b9fe5b857499807da53abf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզալցակայան, գազալցակայան, ապամոնտաժում, հայաստան
բենզալցակայան, գազալցակայան, ապամոնտաժում, հայաստան
120 բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի գործունեություն է դադարեցվել ՀՀ–ում 2024–ին
12:19 10.01.2025 (Թարմացված է: 12:23 10.01.2025) Ապամոնտաժված արտադրական վտանգավոր օբյեկտների մի մասն ապամոնտաժել են անձամբ տնտեսվարողները, մյուս մասն էլ տեղական ինքնակառավարման մարմինները։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանի ողջ տարածքում 2024 թվականի ընթացքում խախտումներով գործող 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն դադարեցվել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով 2024 թվականը։
«ՀՀ տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակայաններում, բենզալցակայաններում, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացվել է վերահսկողություն։ 2024 թվականին դադարեցվել է նմանատիպ 120 օբյեկտի գործունեություն, իսկ դրանցից 27-ն էլ ապամոնտաժվել են, քանի որ կառուցված են եղել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա։ 2023-2024 թթ․ ընթացքում շուրջ 230 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից 60-ն է ապամոնտաժվել»,- նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ բենզալցակայանները և գազալցակայաններն ապամոնտաժելու որոշման պարագայում հաճախ դրանք հենց տնտեսվարողներն են իրենց միջոցներով քանդում, բայց լինում են դեպքեր, երբ տեղական ինքնակառավարման մարմիններն են ապամոնտաժում։
Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ հիմնականում խնդիրները կայանում են նրանում, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում վերգետնյա ռեզերվուարներ են կառուցված, ինչը բնակավայրերի վարչական տարածքներում օրենքով արգելված է։ Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, որ միջատաբանություններն են խախտվում՝ գազալցակայաններն ու բենզալցակայանները կառուցված են լինում բազմաբնակարան շենքերի, դպրոցների և այլ նմանատիպ շինությունների անմիջական հարևանությամբ։ Շանթարգելման համակարգերի, հրշեջ-հիդրանտների բացակայությունը նույնպես կարող է պատճառ դառնալ օբյեկտի գործունեության դադարեցման կամ կասեցման։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ամբողջությամբ դադարեցվել էր Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։ Այնպիսի խախտումներ էին հայտնաբերվել, որոնք անմիջական սպառնալիք էին մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։