https://arm.sputniknews.ru/20250109/ughevvorneri-tivy-sharunakum-e-atshel-hken-ampvopel-e-2024-tvakany-84626235.html
Ուղևորների թիվը շարունակում է աճել․ ՀԿԵ–ն ամփոփել է 2024 թվականը
Ուղևորների թիվը շարունակում է աճել․ ՀԿԵ–ն ամփոփել է 2024 թվականը
Sputnik Արմենիա
2025 թվականին ՀԿԵ-ն արդեն իսկ իրականացրել է 6 զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1 500 ուղևոր: 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T11:06+0400
2025-01-09T11:06+0400
2025-01-09T11:07+0400
հայաստան
երկաթուղի
ուղևոր
ուղևորահոսք
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:119:1280:839_1920x0_80_0_0_70608a69da0e741653dca488a951375d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թիվը 2024 թվականին աճել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42 500 ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 500 ուղևորով, ինչը պայմանավորված է մի քանի պատճառով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի ու Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը վստահ է՝ ուղևորափոխադրումների կայուն աճը երկաթուղու նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշն է։Նա ընդգծել է, որ անցած տարի բարելավել են մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու ծրագիրը, իսկ ընթացիկ տարում նախատեսում են վրացի գործընկերների հետ թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը։ՀԿԵ-ից նաև հայտնում են, որ ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։Ինչ պետք է անեն Երևանում տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները. ուղեցույց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:0:1138:853_1920x0_80_0_0_835d16f46495d7b47355376f356855df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երկաթուղի, ուղևոր, ուղևորահոսք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան, երկաթուղի, ուղևոր, ուղևորահոսք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
Ուղևորների թիվը շարունակում է աճել․ ՀԿԵ–ն ամփոփել է 2024 թվականը
11:06 09.01.2025 (Թարմացված է: 11:07 09.01.2025) 2025 թվականին ՀԿԵ-ն արդեն իսկ իրականացրել է 6 զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1 500 ուղևոր:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թիվը 2024 թվականին աճել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 000 ուղևոր: Հաշվետու տարում մերձքաղաքային գնացքների ծառայություններից օգտվել է շուրջ 521 000 մարդ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1 500 ուղևոր»,- ասված է հաղորդագրությունում։
Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42 500 ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 500 ուղևորով, ինչը պայմանավորված է մի քանի պատճառով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի ու Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։
Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը վստահ է՝ ուղևորափոխադրումների կայուն աճը երկաթուղու նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշն է։
Նա ընդգծել է, որ անցած տարի բարելավել են մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու ծրագիրը, իսկ ընթացիկ տարում նախատեսում են վրացի գործընկերների հետ թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը։
ՀԿԵ-ից նաև հայտնում են, որ ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։