https://arm.sputniknews.ru/20250109/turqiaji-zinvats-uzhery-martakan-patrastutjan-en-bervel-zlm-84621741.html
Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել. ԶԼՄ
Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են հնարավոր բոլոր սցենարներին, որոնցից մեկը ռազմական գործողություններն են։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T09:57+0400
2025-01-09T09:57+0400
2025-01-09T09:57+0400
սիրիա
թուրքիա
քրդստանի աշխատավորական կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554085_0:84:1600:984_1920x0_80_0_0_0f47a73d2f296c17d52e7a61df76504f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ–ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։Միևնույն ժամանակ Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և հրաժարական տվեց։Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով Իդլիբ նահանգում ղեկավարում էր «փրկության կառավարությունը», իրեն հռչակեց նախարարների անցումային կաբինետի ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։Թրամփը Թուրքիային մեղադրել է Ասադի կառավարությունը տապալելու մեջ
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554085_0:0:1423:1067_1920x0_80_0_0_28ae68c5db545bf355b3487a044ec7ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, թուրքիա, քրդստանի աշխատավորական կուսակցություն
սիրիա, թուրքիա, քրդստանի աշխատավորական կուսակցություն
Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել. ԶԼՄ
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են հնարավոր բոլոր սցենարներին, որոնցից մեկը ռազմական գործողություններն են։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ–ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։
«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Անկարան պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին, իսկ ռազմական գործողությունները դրանցից մեկն են։
Միևնույն ժամանակ Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և հրաժարական տվեց։
Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով Իդլիբ նահանգում ղեկավարում էր «փրկության կառավարությունը», իրեն հռչակեց նախարարների անցումային կաբինետի ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։