https://arm.sputniknews.ru/20250109/transpvorti-ughevardzy-hh-marzerum-el-ktankana-tke-nakharari-pataskhany-84641890.html
Տրանսպորտի ուղեվարձը ՀՀ մարզերո՞ւմ էլ կթանկանա․ ՏԿԵ նախարարի պատասխանը
Տրանսպորտի ուղեվարձը ՀՀ մարզերո՞ւմ էլ կթանկանա․ ՏԿԵ նախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ տարբեր մարզերում մրցութային գործընթացներ են մեկնարկել, որոշներում էլ դեռ նոր է հայտարարվում։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T15:53+0400
2025-01-09T15:53+0400
2025-01-09T16:02+0400
հայաստան
մարզ
տրանսպորտ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84631767_0:84:1600:984_1920x0_80_0_0_497483503cfd6c3a1672fa526b55d7a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Հանրային տրանսպորտի վարձավճարը մարզերում կարող է բարձրանալ, բայց կարող է նաև անփոփոխ մնալ կամ իջնել։ 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նրա խոսքով՝ վերջին տարիներին էական միջոցներ են ուղղվել հանրապետությունում ուղևորափոխադրումների որակի բարձրացման համար։ Նախարարը հույս հայտնեց, որ 2025 թվականի ընթացքում ամբողջ Հայաստանում կլինի պատշաճ ուղևորափոխադրում։Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։Ի՞նչ պետք է անել միասնական տոմսային համակարգին անցնելու համար. քայլերի հերթականություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84631767_89:0:1512:1067_1920x0_80_0_0_577e5fb9d4fe6e07d94e139f3829c628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարզ, տրանսպորտ, դավիթ խուդաթյան
հայաստան, մարզ, տրանսպորտ, դավիթ խուդաթյան
Տրանսպորտի ուղեվարձը ՀՀ մարզերո՞ւմ էլ կթանկանա․ ՏԿԵ նախարարի պատասխանը
15:53 09.01.2025 (Թարմացված է: 16:02 09.01.2025) ՀՀ տարբեր մարզերում մրցութային գործընթացներ են մեկնարկել, որոշներում էլ դեռ նոր է հայտարարվում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Հանրային տրանսպորտի վարձավճարը մարզերում կարող է բարձրանալ, բայց կարող է նաև անփոփոխ մնալ կամ իջնել։ 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հանրապետության բազմաթիվ մարզերում դեռևս տրանսպորտային միջոցներ ունենք, որոնք բավարար վիճակում չեն։ Հիմա մրցութային գործընթացներ են, որոշ մարզերում էլ դեռ նոր են հայտարարվում այդ մրցույթները։ Հնարավոր է` որոշ հատվածներում գների բարձրացում լինի, բայց ենթադրվում է, որ որոշ հատվածներում էլ գնիջեցում կարվի։ Մրցութային գործընթացները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, ու կդժվարանամ ենթադրություններ անել, թե որտեղ ուղեվարձը կթանկանա, որտեղ կնվազի կամ որտեղ նույնը կմնա»,- նշեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին էական միջոցներ են ուղղվել հանրապետությունում ուղևորափոխադրումների որակի բարձրացման համար։ Նախարարը հույս հայտնեց, որ 2025 թվականի ընթացքում ամբողջ Հայաստանում կլինի պատշաճ ուղևորափոխադրում։
Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման
6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից
անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։