00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
29 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը տարրական պատկերացումներ չունի միջազգային քաղաքականության մասին․ քաղաքագետ

© Sputnik / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Ալիևը կոնկրետ քաղաքական մեղադրանքներ է հնչեցնում, որին Փաշինյանը փորձում է իբրև քաղաքակրթական պատասխաններ տալ, ինչը պարզապես լուրջ չէ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երբ պետության ղեկավարներ են երկխոսում, ապա հանդես են գալիս կոնկրետ քաղաքական ուղերձներով, և այստեղ քաղաքակրթական, լեզվաբանական ձևակերպումները լուրջ չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի։
Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել։ Իսկ այսօր նա սոցցանցերում հրապարակեց իր առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Քաղաքագետի կարծիքով՝ մեր ժողովուրդը ողբերգական վիճակի մեջ է, որովհետև երկրի ղեկավարը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի միջպետական հարաբերությունների և միջազգային քաղաքականության մասին։
«Ալիևը քաղաքական մեղադրանքներ է ներկայացնում և քաղաքական հեռանկարներ է տալիս, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի հետ հարաբերվելը՝ ներկայանալով ռազմատենչ հռետորաբանությամբ։ Փաշինյանը փորձում է իրեն խելացի մարդու տեղ դնել և այսպես ասած քաղաքակրթական ձևակերպումներ անել՝ փորձելով ցույց տալ, թե ինքը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, և փոխադարձաբար Ադրբեջանն էլ չպետք է տարածքային պահանջներ ունենա Հայաստանից։ Մինչդեռ Ալիևը պարտադրանքի տրամաբանությամբ է խոսում Հայաստանի հետ, հայտարարում՝ Հայաստանը պետք է որոշակի պայմաններ կատարի՝ հակառակ դեպքում ինքը կորոշի, թե ինչպես կլուծի այդ խնդիրները։ Փաշինյանը մանկամիտ պատկերացումներ ունի միջազգային քաղաքականության վերաբերյալ, եթե մտածում է, թե իր այսպիսի պատասխաններով կարող է բալանսավորել Ալիևին»,- նշեց քաղաքագետը։
Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարի կողմից նման տիպի գնահատականներն ուղղակի ծաղրանք են առաջացնում միջազգային հարթակների կուլիսներում, քանի որ բոլորն էլ հասկանում են՝ հայ ժողովրդին ներկայացնում է մի ղեկավար, որը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Քաղաքագետը նշում է՝ Փաշինյանն իր այս «քաղաքակրթական հայտարարություններով» որևէ կերպ չի պատասխանում այն հարցին, թե եթե Ադրբեջանը գնում է իր ասած հարցերի լուծման ճանապարհով, ինքն ինչպես է կարողանալու հակադրել։ Ըստ Բոզոյանի՝ Փաշինյանը փորձում է ձևացնել, իր պատկերացմամբ՝ միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինքը քաղաքակիրթ գործիչ է, տարածքային պահանջներ չունի, և այդպես խնդրել միջազգային հանրությանը ճնշում գործադրել, որ Ադրբեջանն էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենա։
«Նույնիսկ մանկապարտեզի երեխան է հասկանում, որ եթե երկու երկրների միջև կան դարավոր կոնֆլիկտներ, ապա դրա լուծման համար գետնի վրա պետք են միջնորդներ, երաշխավորներ, հակառակ դեպքում դրանք կշարունակվեն, և ուժի սկզբունքը կարող է աշխատել։ Իսկ մենք գիտենք, թե ուժը հիմա ում կողմն է»,- նշեց քաղաքագետը։
Փաշինյանն իր այսօրվա հայտարարության մեջ նաև համաձայնել էր լուծարել Մինսկի խումբը, եթե երկու երկրներն ամբողջությամբ հրաժարվեն տարածքային պահանջներից միմյանց նկատմամբ, խաղաղություն հաստատվի, համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով ձևավորվի և այլն։ Բոզոյանն այս առաջարկը նմանեցնում է հայ հասարակության մի մասի մոտ անցյալում եղած այն համոզմունքին, թե Արցախի էջը փակելուց հետո կփակվի նաև հակամարտության էջը, և հարևանների հետ «ոսկե դարաշրջան» կբացվի։
«Այդպիսի մարդիկ անգրագետ են, միջազգային պրոցեսներ, հարաբերություններ, պատմություն չգիտեն, նման իրավիճակներում պետք են բարենպաստ հիմքեր, ուժերի բալանս, երաշխավորներ, որ խնդիրը երկարաժամկետ լուծում ունենա»,- ընդգծեց Բոզոյանն ու հավելեց հակառակ դեպքում բոլոր հակամարտությունները հնարավոր կլիներ 5 րոպեում լուծել, աշխարհում չէին լինի կոնֆլիկտներ։
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց Ալիևի հայտարարության կետերից մեկին, թե Հայաստանն աշխարհագրորեն խանգարում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապին։ Նա շեշտեց՝ մանկամտություն է մտածել, թե Արցախը ճանաչված չէր, իսկ ՄԱԿ-ը Հայաստանը ճանաչել է այս տարածքով, նշանակում է՝ սա սուրբ հող է, ոչ ոք ոտնձգություններ անել չի փորձի։
Բոզոյանի խոսքով`այսօր, ցավոք, մեր հասարակության մեջ չկան այնպիսի ադեկվատ պատկերացումներ և լուծման այլընտրանքային ծանրակշիռ, հիմնավորված տարբերակներ, որ հնարավոր լիներ դուրս գալ այս իրավիճակից։ Կան գեղեցիկ, չհիմնավորված, հայրենասիրական պաթոսով պատկերացումներ, որոնք պրակտիկ քաղաքական տեսակետից դատարկություն են, դրա համար էլ մենք մնացել ենք այսպիսի «ստատուս քվո» վիճակում, և մարդկանց մեծամասնությունը վախի մեջ է ապրում։
Լրահոս
0