00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Գագիկ Սուրենյան
Մինչև հունվարի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․Սուրենյան
09:23
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:26
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն գնում են Հռոմ. Փաշինյանը` շենգեն վիզաների մասին

© Photo : Social media of Anna AkobyanՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Հռոմում
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Հռոմում - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2025
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Հռոմում
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` մարդկանց մի զգալի զանգված Ամանորին օդային տրանսպորտով գնացել է կա՛մ ԵՄ, կա՛մ Մերձավոր Արևելք։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերն անգամներով են ավելացել, ինչը մի քանի պատճառ ունի։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` այսօր դեպի ԵՄ երկրներ վիզաներ ստանալու մեծ խնդիր կա. դեսպանատներում մեծ հերթեր են առաջացել, որը մեծ դժգոհություններ է ստեղծել հանրության շրջանում։
«Պետք է նշել, որ պատիկներով ու անգամներով ավելացել են ՀՀ–ից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերը։ Եթե դեսպանատները պետք է, ըստ իրենց կանխատեսումների, 300 մարդու վիզայի հարց լուծեին, հիմա ստիպված են լինում 3000–ի հարց քննարկել»,– ասաց Փաշինյանը։
Նա թվարկեց ուղևորահոսքերի ավելացման պատճառները։
«Սա առաջին հերթին ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունքն է, որ մենք ինչքան էլ սխալվել ենք, ընկել ենք, ձախողվել ենք, սակայն մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ։ Մարդիկ այսօր ասում են` ինչո՞ւ գնանք, ասենք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, եթե կարող ենք գնալ Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Սրա մեջ չափազանցություն չկա։ Սոցիալական ցանցերը թերթեք. սեզոններ կան` շաբաթ–կիրակի մարդիկ ՀՀ մարզերից ավելի քիչ լուսանկարներ են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե մարդը որոշում միայնակ կամ ընտանիքով գնալ Եվրոպա, նշանակում է, որ գումար ունի, որը նաև սպառողական մտածելակերպի փոփոխության արդյունք է։
Փաշինյանն ընդգծեց, որ այս տարի, օրինակ, դեպի Վրաստան, ի տարբերություն նախորդ տարիներ, հերթեր չեն գոյացել։
«Մարդկանց մի զգալի զանգված Ամանորին օդային տրանսպորտով գնացել է կա՛մ ԵՄ, կա՛մ Մերձավոր Արևելք։ Սա հստակ խոսում է բարեկեցության մասին։ Երբ մարդը սկսում է գումարը ծախսել ավելի նպատակաուղղված, օրինակ` 5 տարվա օճառ, շաքարավազ չի գնում, այլ որոշում է այդ գումարը ծախսել հանգստի վրա, սա էլ է բարեկեցության ձև»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2024 թ. հուլիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
ՀՆշենք, որ ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024 թ. կազմել է 282,879 դրամ։ Այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ՏՏ ոլորտում արձանագրվող բարձր աշխատավարձերով։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թ. տվյալներով` Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ` 1.1%-ը։
Լրահոս
0