https://arm.sputniknews.ru/20250109/jvokvovichy-hajtnel-e-vor-iren-tunavvorel-en-avstraliajum-84655075.html
Ջոկովիչը հայտնել է, որ իրեն թունավորել են Ավստրալիայում
Ջոկովիչը հայտնել է, որ իրեն թունավորել են Ավստրալիայում
Sputnik Արմենիա
37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» 24 մրցաշարերի ռեկորդային հաղթող է, ընդհանուր առմամբ նա 99 տիտղոս է նվաճել: 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T23:10+0400
2025-01-09T23:10+0400
2025-01-09T23:10+0400
նովակ ջոկովիչ
թունավորում
ավստրալիա
թենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74291831_0:0:1600:901_1920x0_80_0_0_95b24a678d0b8422877f72762ddb7f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Աշխարհի նախկին առաջին թենիսիստ, ազգությամբ սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին Մելբուռնի կարանտինային հյուրանոցում իրեն թունավորել են:«Ես առողջական խնդիրներ ունեի։ Եվ հասկացա, որ Մելբուռնի այդ հյուրանոցում ինձ թունավորված սնունդ էին տալիս։ Երբ վերադարձա Սերբիա, մի քանի հետազոտություն անցա։ Ես երբեք այդ մասին որևէ մեկին հրապարակավ չեմ ասել, բայց պարզել եմ, որ արյանս մեջ ծանր մետաղների մակարդակը շատ բարձր էր: Շատ բարձր էր կապարի և սնդիկի մակարդակը»,-ասել է Ջոկովիչը GQ ամսագրին տված հարցազրույցում։37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» ռեկորդային` 24 մրցաշարերի հաղթող է, ընդհանուր առմամբ 99 տիտղոս է նվաճել: Այս պահին նա աշխարհի 7-րդ թենիսիստն է։
ավստրալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74291831_149:0:1482:1000_1920x0_80_0_0_155917567c6cdf64cd6ac534c1361818.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նովակ ջոկովիչ, թունավորում, ավստրալիա, թենիս
նովակ ջոկովիչ, թունավորում, ավստրալիա, թենիս
Ջոկովիչը հայտնել է, որ իրեն թունավորել են Ավստրալիայում
37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» 24 մրցաշարերի ռեկորդային հաղթող է, ընդհանուր առմամբ նա 99 տիտղոս է նվաճել:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Աշխարհի նախկին առաջին թենիսիստ, ազգությամբ սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին Մելբուռնի կարանտինային հյուրանոցում իրեն թունավորել են:
Ջոկովիչը չի կարողացել մասնակցել 2022 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը (Australian Open): Ժամանելուն պես նրան տեղավորել են Մելբուռնի հյուրանոցում՝ փախստականների հետ, որոնցից մի քանիսն այնտեղ էին գտնվում արդեն 9 տարի։ Ներգաղթի ծառայությանը համոզիչ չէին թվացել այն պատճառները, թե ինչու COVID-19 տարած Ջոկովիչը չի պատվաստվել։ Ավելի ուշ երկրի իշխանությունները նրան արտաքսել էին՝ պատվաստման հավաստագիր չունենալու պատճառով։
«Ես առողջական խնդիրներ ունեի։ Եվ հասկացա, որ Մելբուռնի այդ հյուրանոցում ինձ թունավորված սնունդ էին տալիս։ Երբ վերադարձա Սերբիա, մի քանի հետազոտություն անցա։ Ես երբեք այդ մասին որևէ մեկին հրապարակավ չեմ ասել, բայց պարզել եմ, որ արյանս մեջ ծանր մետաղների մակարդակը շատ բարձր էր: Շատ բարձր էր կապարի և սնդիկի մակարդակը»,-ասել է Ջոկովիչը GQ ամսագրին տված հարցազրույցում։
37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» ռեկորդային` 24 մրցաշարերի հաղթող է, ընդհանուր առմամբ 99 տիտղոս է նվաճել: Այս պահին նա աշխարհի 7-րդ թենիսիստն է։