00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՆԲ–ն Հայաստանին 236 մլն եվրո կտա Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2025
Բաժանորդագրվել
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։
2024 թ. նոյեմբերի 12–ին կնքված «Հայաստան. Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
236 մլն եվրոն կուղղվի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցմանը։
«Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ»,– ասված է որոշման մեջ:
Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ, 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը։
Կառավարության կողմից հավանության արժանացած միջազգային այս պայմանագրի սահմանադրականությունը կքննարկվի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Դրական որոշման դեպքում այն կներկայացվի Ազգային ժողովին։
Լրահոս
0