https://arm.sputniknews.ru/20250109/anhnar-e-miazhamanak-linel-em-ev-eatm-andam-peskvovy-hh-karavarutjan-vorvoshman-masin-84635423.html
Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` ՀՀ կառավարության որոշման մասին
Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` ՀՀ կառավարության որոշման մասին
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով` պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ է անելու հայկական կողմը։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T14:26+0400
2025-01-09T14:26+0400
2025-01-09T14:27+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:211:2778:1774_1920x0_80_0_0_6c755328018ece4372a477fc27680c34.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ին անդամակցելը իրական օգուտ է բերում Հայաստանին, բայց անհնար է միաժամանակ լինել այդ միության և ԵՄ անդամ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա կարծիքով` այժմ դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը, պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ կանի հայկական կողմը։«Իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը պարզապես անհնար է։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, մեկ գոտի՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի տեղաշարժի համար։ Այնտեղ այլ նորմեր են»,- նշել է Պեսկովը։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:0:2732:2048_1920x0_80_0_0_393fb099207fadbfa52ee2610e92e08c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով
Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` ՀՀ կառավարության որոշման մասին
14:26 09.01.2025 (Թարմացված է: 14:27 09.01.2025) Պեսկովի խոսքով` պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ է անելու հայկական կողմը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ին անդամակցելը իրական օգուտ է բերում Հայաստանին, բայց անհնար է միաժամանակ լինել այդ միության և ԵՄ անդամ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ընդ որում` այդ անդամակցությունը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, շատ ու շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին` որպես պետություն, և այդ երկրի ժողովրդին։ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում երկրի աճի բարձր տեմպերը տոկոսներով են չափվում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա կարծիքով` այժմ դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը, պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ կանի հայկական կողմը։
«Իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը պարզապես անհնար է։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, մեկ գոտի՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի տեղաշարժի համար։ Այնտեղ այլ նորմեր են»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր
հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկին։