https://arm.sputniknews.ru/20250109/akh-qartughary-279-hazar-dram-arzhvoghutjamb-viski-e-nver-stacel-amn-despanatnic-zlm-84623355.html
ԱԽ քարտուղարը 279 հազար դրամ արժողությամբ վիսկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանատնից. ԶԼՄ
ԱԽ քարտուղարը 279 հազար դրամ արժողությամբ վիսկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանատնից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել իրենց ստացած նվերների վերաբերյալ։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T10:42+0400
2025-01-09T10:42+0400
2025-01-09T10:47+0400
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
արմեն գրիգորյան
նվեր
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84618138_0:66:1280:786_1920x0_80_0_0_26cb711dbdac792f7559a70b2bdc6f65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱՄՆ-ում դեսպանատան կողմից շուրջ 280 000 դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք են նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշենք, որ բոլոր պաշտոնյաները իրենց ստացած նվերների մասով հայտարարագիր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Դա արվում է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն։Ըստ պարբերականի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում Ուզբեկստանի գերագույն դատարանից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։Թադևոսյանը միջոցառման ընթացքում նվեր է ստացել նաև Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանից՝ 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե։Տաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։Հիշեցնենք, որ 2022 թվականին որոշում է կայացվել՝ հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին արգելել 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Օրենքով սահմանված է արգելված նվերների ցանկը։Ի դեպ, սահմանափակումները վերաբերում են նաև պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ կնոջը, ամուսնուն, զավակներին, ծնողներին, քույր-եղբորը։Նվերի հետագա ճակատագիրը որոշում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բայց անկախ դրանից, նման նվերներն օրենքով համարվում են պետական կամ համայնքային սեփականություն։Օրենքն իրավական ուժ է ստացել 2023 թվականից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84618138_72:0:1208:852_1920x0_80_0_0_23f481436e623f2b593234d18b374a77.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, արմեն գրիգորյան, նվեր, դեսպանատուն
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, արմեն գրիգորյան, նվեր, դեսպանատուն
ԱԽ քարտուղարը 279 հազար դրամ արժողությամբ վիսկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանատնից. ԶԼՄ
10:42 09.01.2025 (Թարմացված է: 10:47 09.01.2025) Պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել իրենց ստացած նվերների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱՄՆ-ում դեսպանատան կողմից շուրջ 280 000 դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք են նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ բոլոր պաշտոնյաները իրենց ստացած նվերների մասով հայտարարագիր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Դա արվում է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն։
«Հայտարարագրից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից նա ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում Ուզբեկստանի գերագույն դատարանից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։
Թադևոսյանը միջոցառման ընթացքում նվեր է ստացել նաև Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանից՝ 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե։
Տաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։
Հիշեցնենք, որ 2022 թվականին որոշում է կայացվել՝ հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին արգելել 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Օրենքով սահմանված է արգելված նվերների ցանկը։
Ի դեպ, սահմանափակումները վերաբերում են նաև պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ կնոջը, ամուսնուն, զավակներին, ծնողներին, քույր-եղբորը։
Նվերի հետագա ճակատագիրը որոշում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բայց անկախ դրանից, նման նվերներն օրենքով համարվում են պետական կամ համայնքային սեփականություն։
Օրենքն իրավական ուժ է ստացել 2023 թվականից։