https://arm.sputniknews.ru/20250109/2024in-pashtpanakan-nvor-tekhnvolvogianeri-mshakumneri-petakan-tsakhsern-atshel-en-30-tvokvosvov-84643251.html
2024–ին պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների պետական ծախսերն աճել են 30 տոկոսով
2024–ին պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների պետական ծախսերն աճել են 30 տոկոսով
Sputnik Արմենիա
ԲՏԱ նախարարությունը 2025-ին կշարունակի աջակցել պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման նախագծերին։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T16:18+0400
2025-01-09T16:18+0400
2025-01-09T16:18+0400
մխիթար հայրապետյան
ռազմարդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/01/40447411_0:60:1600:960_1920x0_80_0_0_ef3eafb329f8c214dbc76cc72eb63dea.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվար -Sputnik. 2024 թվականին 2023–ի համեմատ Հայաստանի պետական ծախսերը պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների և գիտահետազոտական աշխատանքների մասով 1,1 մլրդից հասել են մինչև 1,45 մլրդ դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։Նա վստահեցրեց, որ ընդդիմության դիտարկումները, թե այս ոլորտում ծախսերը թերակատարվում են, տեղին չեն։Նա բացատրեց, որ հոկտեմբերին կատարողականի թվերը ցածր են եղել, քանի որ պայմանագրերը հիմնականում կնքվում են տարեվերջին։Ավելի վաղ կառավարությունը հավանության էր արժանացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծին, ինչի արդյունքում` Հայաստանում պետք է պարզեցվեր պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների ու փորձարկումների գործընթացը։Նա հավելեց, որ ԲՏԱ նախարարությունը 2025-ին կշարունակի աջակցել պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման նախագծերին։ Նախատեսվում է նաև բուհերում բացել մի շարք լաբորատորիաներ, այդ թվում ՝ արհեստական բանականության տիրույթում, ծրագրավորողներին առաջարկել դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպել արտերկրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/01/40447411_96:0:1516:1065_1920x0_80_0_0_7c882e397e45cdcc3014c02a7e4c6c5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մխիթար հայրապետյան, ռազմարդյունաբերություն
մխիթար հայրապետյան, ռազմարդյունաբերություն
2024–ին պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների պետական ծախսերն աճել են 30 տոկոսով
ԲՏԱ նախարարությունը 2025-ին կշարունակի աջակցել պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման նախագծերին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվար -Sputnik. 2024 թվականին 2023–ի համեմատ Հայաստանի պետական ծախսերը պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների և գիտահետազոտական աշխատանքների մասով 1,1 մլրդից հասել են մինչև 1,45 մլրդ դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմության դիտարկումները, թե այս ոլորտում ծախսերը թերակատարվում են, տեղին չեն։
Նա բացատրեց, որ հոկտեմբերին կատարողականի թվերը ցածր են եղել, քանի որ պայմանագրերը հիմնականում կնքվում են տարեվերջին։
«Հոկտեմբերին ես ԱԺ–ում ասել էի, որ 200 մլն դրամով ավելի կատարողական ենք ունենալու 2023 թ–ի համեմատ այս ոլորտում։ Ու հիմա արդեն այդ թվերը երևում են։ Այս իմաստով փարատում եմ ընդդիմադիրների մտավախությունները նաև թվերով»,– ասաց նա։
Ավելի վաղ կառավարությունը հավանության էր արժանացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծին, ինչի արդյունքում` Հայաստանում պետք է պարզեցվեր պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների ու փորձարկումների
գործընթացը։
Նա հավելեց, որ ԲՏԱ նախարարությունը 2025-ին կշարունակի աջակցել պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման նախագծերին։ Նախատեսվում է նաև բուհերում բացել մի շարք լաբորատորիաներ, այդ թվում ՝ արհեստական բանականության տիրույթում, ծրագրավորողներին առաջարկել դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպել արտերկրում: