https://arm.sputniknews.ru/20250108/zakharvovan-merdzdnestri-gazamatakararman-argelapakumn-anvanel-e-halatsanq-ev-nevonacizm-84593169.html
Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումն անվանել է հալածանք և նեոնացիզմ
Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումն անվանել է հալածանք և նեոնացիզմ
Sputnik Արմենիա
Մերձդնեստրի բնակիչները հունվարի 1-ից զրկվել են գազից։ Գործարաններն ու ձեռնարկությունները չեն աշխատում։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T12:33+0400
2025-01-08T12:33+0400
2025-01-08T12:35+0400
ռուսաստան
«գազպրոմ»
«գազպրոմ արմենիա» ընկերություն
մերձդնեստրյան հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83449563_0:0:1600:900_1920x0_80_0_0_80d816e8791364d50475f9b9c8b90444.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումը հալածանք և նեոնացիզմ է անվանել։Նման գործողությունները, նրա խոսքով, ծաղր են Մերձդնեստրի բնակիչների նկատմամբ։«Գազպրոմ» ընկերությունը հունվարի 1-ից դադարեցրել է Մերձդնեստրի գազամատակարարումը (450 հազար բնակչությամբ), քանի որ «Մոլդովագազը» չի կատարել պայմանագրային պարտավորությունները և 709 մլն դոլարի պարտք է կուտակել։ Քիշնևը չի ընդունում, որ պարտք ունի, և չի ցանկանում փոխգործակցել «Գազպրոմի» հետ։ Մերձդնեստրում Մոլդովայի պետական շրջանային էլեկտրակայանն անցել է ածխի օգտագործման։Հունվարի 3-ից Մերձդնեստրում հովհարային անջատումներ են կիրառվում (օրական մինչև ութ ժամ), հարյուրավոր արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրել են աշխատանքը։Քիշնևը հայտարարում է, որ Մերձդնեստրին առաջարկել է գազ գնել եվրոպական շուկայից, սակայն տեղական իշխանությունները հրաժարվում են օգնությունից: Տիրասպոլի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ չի լսել Քիշնևի օգնության առաջարկի մասին։Կթուլացնի ԵՄ տնտեսությունը և ձեռնտու է ԱՄՆ-ին. Զախարովան` գազի տարանցման դադարեցման մասին
մերձդնեստրյան հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83449563_197:0:1397:900_1920x0_80_0_0_173cd257fc6dd9ee7f7907fbe94e4eca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, «գազպրոմ», «գազպրոմ արմենիա» ընկերություն, մերձդնեստրյան հանրապետություն
ռուսաստան, «գազպրոմ», «գազպրոմ արմենիա» ընկերություն, մերձդնեստրյան հանրապետություն
Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումն անվանել է հալածանք և նեոնացիզմ
12:33 08.01.2025 (Թարմացված է: 12:35 08.01.2025) Մերձդնեստրի բնակիչները հունվարի 1-ից զրկվել են գազից։ Գործարաններն ու ձեռնարկությունները չեն աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումը հալածանք և նեոնացիզմ է անվանել։
«Բացարձակ ամենաթողության հիման վրա կիրառվում է այն ամենը, ինչը պետք է մոռացության մատնվեր` սկսած լեզվային հատկանիշով հալածանքից մինչև այսօրվա արդեն կենսական աղբյուրների անջատում», - ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում:
Նման գործողությունները, նրա խոսքով, ծաղր են Մերձդնեստրի բնակիչների նկատմամբ։
«Գազպրոմ» ընկերությունը հունվարի 1-ից դադարեցրել է Մերձդնեստրի գազամատակարարումը (450 հազար բնակչությամբ), քանի որ «Մոլդովագազը» չի կատարել պայմանագրային պարտավորությունները և 709 մլն դոլարի պարտք է կուտակել։ Քիշնևը չի ընդունում, որ պարտք ունի, և չի ցանկանում փոխգործակցել «Գազպրոմի» հետ։ Մերձդնեստրում Մոլդովայի պետական շրջանային էլեկտրակայանն անցել է ածխի օգտագործման։
Հունվարի 3-ից Մերձդնեստրում հովհարային անջատումներ են կիրառվում (օրական մինչև ութ ժամ), հարյուրավոր արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրել են աշխատանքը։
Քիշնևը հայտարարում է, որ Մերձդնեստրին առաջարկել է գազ գնել եվրոպական շուկայից, սակայն տեղական իշխանությունները հրաժարվում են օգնությունից: Տիրասպոլի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ չի լսել Քիշնևի օգնության առաջարկի մասին։