https://arm.sputniknews.ru/20250108/vrastani-nakhkin-nakhagah-salvome-zurabishvilin-nvor-ashkhatanq-e-gtel-amn-um-84619297.html
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր աշխատանք է գտել ԱՄՆ-ում
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր աշխատանք է գտել ԱՄՆ-ում
Sputnik Արմենիա
Իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը Զուրաբիշվիլին կօգտագործի, որպեսզի «հասնի նոր ընտրությունների անցկացմանը և իր երկրում ժողովրդավարության... 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T23:57+0400
2025-01-08T23:57+0400
2025-01-08T23:57+0400
սալոմե զուրաբիշվիլի
վրաստանի հանրապետություն
աշխատանք
ամն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1e/82509723_0:0:1546:870_1920x0_80_0_0_fdaf49fd627417746d51a6b42db569fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի լիազորությունների ավարտից հետո դարձել է Արիզոնա նահանգի համալսարանին կից Մաքքեյնի ինստիտուտում Հենրի Քիսինջերի` 2025 թվականի հետազոտական ծրագրի մասնակից:Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը, որպեսզի հասնի նոր ընտրությունների անցկացմանն ու իր երկրում ժողովրդավարության առաջմղմանը»:Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համեմատել են արդուկի հետՎրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով դեկտեմբերի 14-ին` ընտրական կոլեգիայի կողմից։Զուրաբիշվիլին հայտարարել էր,, որ վայր չի դնի լիազորությունները, քանի որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ: Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո նա լքեց նախագահական նստավայրը, սակայն շարունակում էր իրեն համարել Վրաստանի նախագահ:Վրաստանի խորհրդարանի խոսնակը հստակեցրել է՝ երբ Զուրաբիշվիլին այլևս նախագահ չի համարվիՎրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ–ի վերջնական տվյալների համաձայն` իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք Զուրաբիշվիլիի հետ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանց արդյունքները կեղծված էին համարում: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ էին անցկացնում։
վրաստանի հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1e/82509723_48:0:1348:975_1920x0_80_0_0_ebc411337565f4660947f201e80ef7a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սալոմե զուրաբիշվիլի, վրաստանի հանրապետություն, աշխատանք, ամն, նախագահ
սալոմե զուրաբիշվիլի, վրաստանի հանրապետություն, աշխատանք, ամն, նախագահ
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր աշխատանք է գտել ԱՄՆ-ում
Իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը Զուրաբիշվիլին կօգտագործի, որպեսզի «հասնի նոր ընտրությունների անցկացմանը և իր երկրում ժողովրդավարության առաջմղմանը»:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի լիազորությունների ավարտից հետո դարձել է Արիզոնա նահանգի համալսարանին կից Մաքքեյնի ինստիտուտում Հենրի Քիսինջերի` 2025 թվականի հետազոտական ծրագրի մասնակից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Քիսինջերի կրթաթոշակը»,-Զուրաբիշվիլիի խոսքերը մեջբերում է Վաշինգտոնում տեղակայված Մաքքեյնի ինստիտուտի կայքը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը, որպեսզի հասնի նոր ընտրությունների անցկացմանն ու իր երկրում ժողովրդավարության առաջմղմանը»:
Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով դեկտեմբերի 14-ին` ընտրական կոլեգիայի կողմից։
Զուրաբիշվիլին հայտարարել էր,, որ վայր չի դնի լիազորությունները, քանի որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ: Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո նա լքեց նախագահական նստավայրը, սակայն շարունակում էր իրեն համարել Վրաստանի նախագահ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ–ի վերջնական տվյալների համաձայն` իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք Զուրաբիշվիլիի հետ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանց արդյունքները կեղծված էին համարում: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ էին անցկացնում։