00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հետ կարգավորումը կարող էր դրական ազդել Ադրբեջանի հետ գործընթացի վրա․ Միրզոյան

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Թուրքիան շարունակում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կապել Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն ունենար նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե 2024թ․ դեկտեմբերի 31-ին ինչի մասին է խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Միրզոյանը նշեց, որ շնորհավորել են մեկմեկու և բարեմաղթանքներ հղել Նոր տարվա առիթով, նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր։
«Պատրաստակամություն և՛ մենք, և՛ թուրքական կողմը մշտապես հայտնում ենք և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, և՛ սահմանը բացելու վերաբերյալ։ Ցավոք սրտի, սա ևս հրապարակային փաստ է՝ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Իմ ընկալմամբ և իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»,- ասաց Միրզոյանը։
Նրա կարծիքով՝ նման ընկալում Թուրքիայում դեռ չկա, սակայն շարունակելու են աշխատանքները և երկխոսությունն այս ուղղությամբ և՛ հատուկ բանագնացների, և՛ նախարարների միջոցով, և՛ հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումների մակարդակով։
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա․ Միրզոյան
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։
2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։
5 հետևանք, որոնց ՀՀ–ն կբախվի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո. Փափազյան
Լրահոս
0