https://arm.sputniknews.ru/20250108/pashinjany-hastatel-e-sahmanazatman-handznazhvoghvovnery-khandipen-hunvarin-84594003.html
Փաշինյանը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն հունվարին
Փաշինյանը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն հունվարին
Sputnik Արմենիա
Հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T12:52+0400
2025-01-08T12:52+0400
2025-01-08T13:04+0400
նիկոլ փաշինյան
սահման
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098744_0:14:1600:914_1920x0_80_0_0_48affa0a1124aca6793bf0f8374ea816.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 7-ի հարցազրույցի ժամանակ հայտնած տեղեկությունը։Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող հանդիպումը պետք է հանգիստ պայմաններում ընթանա։Նշենք, որ 2024թ․ նոյեմբերի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 10-րդ հանդիպումը։Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հայկական և ադրբեջանական պետական հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե հաջորդիվ որ հատվածում սահմանազատում կիրականացվի։Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098744_22:0:1443:1066_1920x0_80_0_0_c92b16b1236af34817b7d84d378d68c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր գրիգորյան
նիկոլ փաշինյան, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր գրիգորյան
Փաշինյանը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն հունվարին
12:52 08.01.2025 (Թարմացված է: 13:04 08.01.2025) Հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։ «
Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 7-ի հարցազրույցի ժամանակ հայտնած
տեղեկությունը։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող հանդիպումը պետք է հանգիստ պայմաններում ընթանա։
«Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ 2024թ․ նոյեմբերի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 10-րդ հանդիպումը։
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հայկական և ադրբեջանական պետական հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե հաջորդիվ որ հատվածում սահմանազատում կիրականացվի։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: