https://arm.sputniknews.ru/20250108/lvos-anjelesum-tarhanumner-en-sksvel-naev-hajashat-qaghaqnerum-hamajnqi-nerkajacucich-84595448.html
Լոս Անջելեսում տարհանումներ են սկսվել նաև հայաշատ քաղաքներում․ համայնքի ներկայացուցիչ
Լոս Անջելեսում տարհանումներ են սկսվել նաև հայաշատ քաղաքներում․ համայնքի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Դպրոցներն արդեն հայտարարել են, որ վաղը ոչ աշխատանքային օր է լինելու։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T13:26+0400
2025-01-08T13:26+0400
2025-01-08T13:49+0400
ամն
լոս անջելես
հայ
սփյուռք
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1791/31/17913123_0:156:1500:1000_1920x0_80_0_0_942751f8e231f23e97c59cef3da0a0fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ լրագրող Լիլիթ Ասլանյանը։Նրա խոսքով՝ օդերևութաբանները նախորդ օրվանից նախազգուշացնում էին ուժեղ քամիների մասին, և Լոս Անջելեսի մի քանի շրջաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ արդեն տարհանվել են։Կրակն արագորեն տարածվում է ուժեղ քամիների պատճառով, որը հատկապես բնորոշ է օվկիանոսամերձ հատվածներին։ Նրա խոսքով՝ քամու արագությունն ու ուժգնությունն այդ հատվածում մինչև 100 մղոն/ժամի է հասնում։Լիլիթ Ասլանյանը ընդգծեց, որ հրդեհներ են նաև մի շարք այլ հայաշատ թաղամասերում, ինչպես, օրինակ, Գլենդելից ոչ հեռու գտնվող Փասադենայում և Ալթադենայում, որտեղ շատ լիբանանահայեր են ապրում։ Կրակը տարածվել է արդեն մոտ 200 հա տարածքում, բնակիչներ են տարհանվել։ Ասլանյանի խոսքով՝ հիմա էլ են տարհանումը շարունակվում է։Լոս Անջելեսի որոշ շրջաններ զրկված են էլեկտրականությունից և ինտերնետ կապից։Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամին կշարունակվի մինչև վաղը։Լիլիթ Ասլանյանը տեղեկացրեց` արդեն հայտարարվել է՝ դպրոցները վաղը փակ են լինելու։Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսի արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհը մոտ 1344 հա տարածք է ընդգրկում, առայժմ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունք չեն տալիս, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը ուժեղ քամու պատճառով։
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1791/31/17913123_136:0:1469:1000_1920x0_80_0_0_275ee32807abcd7ad625525e5bf321eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լոս անջելես, հայ, սփյուռք, հրդեհ
ամն, լոս անջելես, հայ, սփյուռք, հրդեհ
Լոս Անջելեսում տարհանումներ են սկսվել նաև հայաշատ քաղաքներում․ համայնքի ներկայացուցիչ
13:26 08.01.2025 (Թարմացված է: 13:49 08.01.2025) Դպրոցներն արդեն հայտարարել են, որ վաղը ոչ աշխատանքային օր է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ լրագրող Լիլիթ Ասլանյանը։
Նրա խոսքով՝ օդերևութաբանները նախորդ օրվանից նախազգուշացնում էին ուժեղ քամիների մասին, և Լոս Անջելեսի մի քանի շրջաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ արդեն տարհանվել են։
«Ամենախոշոր հրդեհներն ու տարհանումներն իրականացվել են Փալիսեյդս շրջանում՝ Մալիբուից դեպի հյուսիս։ Այնտեղ արագ տարածվող անտառային հրդեհն այրել է ավելի քան 1200 հա տարածք, մոտ 30 հազար մարդու 10 հազարից ավելի բնակելի տներից արդեն տարհանել են։ Հրդեհը ոչնչացրել է մի քանի կառույցներ»,- նշեց մեր զրուցակիցը։
Կրակն արագորեն տարածվում է ուժեղ քամիների պատճառով, որը հատկապես բնորոշ է օվկիանոսամերձ հատվածներին։ Նրա խոսքով՝ քամու արագությունն ու ուժգնությունն այդ հատվածում մինչև 100 մղոն/ժամի է հասնում։
Լիլիթ Ասլանյանը ընդգծեց, որ հրդեհներ են նաև մի շարք այլ հայաշատ թաղամասերում, ինչպես, օրինակ, Գլենդելից ոչ հեռու գտնվող Փասադենայում և Ալթադենայում, որտեղ շատ լիբանանահայեր են ապրում։ Կրակը տարածվել է արդեն մոտ 200 հա տարածքում, բնակիչներ են տարհանվել։ Ասլանյանի խոսքով՝ հիմա էլ են տարհանումը շարունակվում է։
«Սիլմարում ևս հրդեհ է, որտեղ ևս վերջին շրջանում շատ են հայերը բնակվում։ Այն Գլենդելից մոտ 20-25 րոպե հեռավորության վրա է, այստեղ ևս մոտ 50 տարածքի բուսականութունն այրվել է, բնակչությանը տարհանում են»,- նշեց Ասլանյանը։
Լոս Անջելեսի որոշ շրջաններ զրկված են էլեկտրականությունից և ինտերնետ կապից։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամին կշարունակվի մինչև վաղը։
Լիլիթ Ասլանյանը տեղեկացրեց` արդեն հայտարարվել է՝ դպրոցները վաղը փակ են լինելու։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Լոս Անջելեսի արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհը մոտ 1344 հա տարածք է ընդգրկում, առայժմ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունք չեն տալիս, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը ուժեղ քամու պատճառով։