https://arm.sputniknews.ru/20250108/khersvoni-shrjanum-ukrainaji-zui-hardzakman-hetevanqvov-2-mard-zvohvel-e-evs-5y-tuzhel-84614815.html
Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 5–ը՝ տուժել
Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 5–ը՝ տուժել
Sputnik Արմենիա
Այս պահին բոլոր տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T19:44+0400
2025-01-08T19:44+0400
2025-01-08T19:45+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
զինված ուժեր
նովայա կախովկա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84611190_0:283:960:823_1920x0_80_0_0_22643f24f2241705f3a211fc1af2ff6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Նովայա Կախովկա բնակավայրի բենզալցակայանը. կա մեկ զոհ, ևս չորս մարդ տուժել են: Այս մասին հունվարի 8-ին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։«Ցերեկը նոր Կախովկայում կրակել են բենզալցակայանի վրա՝ սպանելով 64-ամյա տղամարդու՝ բենզալցակայանի օպերատորին։ Ծանր վնասվածքներ են ստացել չորս մարդ, որոնցից երեքը կանայք են, այդ թվում՝ 19-ամյա հղի կին»,-գրել է Սալդոն իր Telegram-ալիքում:Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանին գնդակոծել է Ստարայա Զբուրյևկա գյուղը, ինչի հետևանքով զոհվել է 1941 թվականին ծնված մի կին և տուժել է 57-ամյա մի տղամարդ: Հունվարի լույս 8-ի գիշերը զինյալները գնդակոծել են նովոկախովյան հիվանդանոցը և վնասել շտապօգնության ավտոմեքենան: Մարզպետը նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք անհրաժեշտ օգնություն են ստանում:Սալդոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ուկրաինական պարբերականները նախընտրում են լռել այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են Դնեպրի ձախ ափին գտնվող խաղաղ բնակչության շտապօգնության մեքենաներն ու կենսապահովման համակարգերը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:Խոցվել են Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆԱրևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
ուկրաինա
նովայա կախովկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84611190_0:193:960:913_1920x0_80_0_0_ce4e9a4fb3b40d3fc3017b8c61e808fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զինված ուժեր, նովայա կախովկա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
ուկրաինա, զինված ուժեր, նովայա կախովկա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 5–ը՝ տուժել
19:44 08.01.2025 (Թարմացված է: 19:45 08.01.2025) Այս պահին բոլոր տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Նովայա Կախովկա բնակավայրի բենզալցակայանը. կա մեկ զոհ, ևս չորս մարդ տուժել են: Այս մասին հունվարի 8-ին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ցերեկը նոր Կախովկայում կրակել են բենզալցակայանի վրա՝ սպանելով 64-ամյա տղամարդու՝ բենզալցակայանի օպերատորին։ Ծանր վնասվածքներ են ստացել չորս մարդ, որոնցից երեքը կանայք են, այդ թվում՝ 19-ամյա հղի կին»,-գրել է Սալդոն իր Telegram-ալիքում:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանին գնդակոծել է Ստարայա Զբուրյևկա գյուղը, ինչի հետևանքով զոհվել է 1941 թվականին ծնված մի կին և տուժել է 57-ամյա մի տղամարդ: Հունվարի լույս 8-ի գիշերը զինյալները գնդակոծել են նովոկախովյան հիվանդանոցը և վնասել շտապօգնության ավտոմեքենան: Մարզպետը նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք անհրաժեշտ օգնություն են ստանում:
Սալդոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ուկրաինական պարբերականները նախընտրում են լռել այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են Դնեպրի ձախ ափին գտնվող խաղաղ բնակչության շտապօգնության մեքենաներն ու կենսապահովման համակարգերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: