00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խայտաբղետ գուլպաներով վարչապետը հեռանում է. ինչ անի Կանադան` միանա ԱՄՆ-ին, թե գնի Ալյասկան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը Երևանում
Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ տիրակալի փոփոխությունը կարող էր վճռորոշ լինել այս կամ այն պետության համար։ Համենայնդեպս, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե հեռանում է, Դոնալդ Թրամփն անմիջապես կրկնեց կանադացիներին արված առաջարկը՝ միացե՛ք Ամերիկային և դարձե՛ք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Նորընտիր նախագահը նկարագրեց դրա օգուտները. «Միանգամից կվերանան առևտրային և մաքսային խոչընդոտները, կնվազեն հարկերը, կբարձրանա քաղաքացիների կենսամակարդակը, իսկ ամերիկյան զինված ուժերը լիովին կապահովեն Կանադայի անվտանգությունը ռուսաստանյան և չինական ռազմանավերի հարձակման սպառնալիքից»։ Համաձայնե՛ք, բավական գայթակղիչ առաջարկ է, եթե այդքան բարձր չլիներ այդ ամենի գինը՝ հրաժարում անկախությունից և ինքնիշխանությունից։
Կարող եք, իհարկե, առարկել՝ Կանադա՞ն է անկախ պետություն։ Բա, էդ դեպքում ինչո՞ւ է համարվում սահմանադրական միապետություն, որը գլխավորում է Բրիտանիայի թագավորը։ Իսկ Կանադայի պետական զինանշանը տեսե՞լ եք՝ նրա վերին ձախ կողմում զետեղված է Մեծ Բրիտանիայի դրոշը՝ « Յունիոն Ջեկը», իսկ աջից՝ Ֆրանսիայի Բուրբոնների զինանշանը՝ «Ֆլեր- դե- լիսը»։ Ու այսքանով հանդերձ, կանադացիները լսել անգամ չեն ուզում Միացյալ Նահանգներին միանալու մասին։ Որովհետև տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի։ Դեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը նոր էր ստեղծվում՝ 1775 թվականին, ամերիկյան բանակը փորձում էր ստիպել քվեբեկցիներին միանալ 13 նահանգներին։ Չստացվեց։
Իսկ մոտ 100 տարի առաջ՝ 1921 թվականին, Կանադայի հատուկ ծառայությունները լրջորեն քննարկում էին, թե ինչպես կարելի է կանխել ամերիկացիների ներխուժումը Կանադա։ Որոշվել էր նախահարձակ լինել և ներխուժման իրական վտանգի դեպքում առաջինը մտնել ԱՄՆ-ի տարածք, գրավել Սիեթլը և Փորթլանդը, ոչնչացնել բոլոր կամուրջները, ինչից հետո նահանջել և ամուր պաշտպանական կառույցներ ստեղծել սահմանին։ Այո՛, նման է հոլիվուդյան ֆիլմերին, բայց ախր, եղե՜լ է։
Իհարկե, հիմա Թրամփի առաջարկը բոլորն էլ որպես կատակ են ընդունում և կատակներով էլ պատասխանում են։ Կանադայի Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդն, օրինակ, սոցցանցի իր էջում գրել է. «Ինչո՞ւ դառնանք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, մենք էլ փող ունենք, եկեք ամերիկացիներից գնենք Ալյասկան, որը մեզ ավելի մոտ է, քան Վաշինգտոնին։ Ձեռքի հետ էլ Մինեսոտան կմիացնենք Կանադային»։ Իսկ կանադացի հայտնի հրապարակախոս Քրոուֆորդ Քիլիանը բավական ծավալուն հոդված է հրապարակել, որը կոչվում է «Միանա՞նք ԱՄՆ-ին։ OK, բայց մեր պայմաններով»։ Կանադացի լրագրողի առաջարկած պայմանները բավական հետաքրքիր են՝ միասնական պետությունը պիտի կոչվի Կանադայի Միացյալ Նահանգներ, պառլամենտի զույգ պալատների նիստերը պետք է հերթականությամբ անցկացվեն մե՛կ Վաշինգտոնում, մե՛կ Օտտավայում, Կանադայի յուրաքանչյուր նահանգ հանրաքվեով պիտի որոշի, թե որ համակարգն է նախընտրում՝ պառլամենտակա՞նը, թե՞ նախագահականը։ Նույնկերպ պիտի լուծվեն զենք կրելու և հղիության ընդհատման հարցերը։ «Վախենամ՝ շատ շուտով ամերիկացիների մեծ մասը կորոշի տեղափոխվել Կանադա»,- եզրափակում է հոդվածագիրը։
Այնուամենայնիվ, համաձայնե՛ք, եթե Միացյալ Նահանգները և Կանադան միանան, աշխարհում մի գերհզոր պետություն կստեղծվի, որը կընդգրկի ողջ Հյուսիսային Ամերիկայի տարածքը։ Հիշենք, որ Եվրոպայում էլ վաղուց շրջանառվում է Եվրոպայի Միացյալ Նահանգներ կոչվող մեկ միասնական պետություն ստեղծելու գաղափարը։ Ինչո՞ւ չի ստեղծվում։ Ախր, մոտ 30 միանգամայն տարբեր երկրներ միավորելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ։ Այնինչ, Հյուսիսային Ամերիկայում խոսքն ընդամենը երկու պետության մասին է, ընդ որում, երկուսն էլ նույն բրիտանական ընտանիքից են, միայն թե մեկը լրիվ անկախացել է, իսկ մյուսը որոշ չափով տանն է մնացել։
Բայց շեղվեցինք այն թեմայից, որով սկսել էինք՝ Կանադայի վարչապետի հրաժարականից։ Ինչո՞ւ Ջասթին Թրյուդոն որոշեց լքել կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև՝ երկրի վարչապետի պաշտոնը։ Քաղաքագետները երկու հիմնական պատճառ են նշում։ Առաջին. Թրյուդոյի վարկանիշը կտրուկ ընկել է. այժմ նրան հավանում է կանադացիների ընդամենը 22 տոկոսը։ Կներե՛ք, Հայաստանի վարչապետի վարկանիշը, ըստ ամերիկյան երկու կազմակերպությունների՝ Գելափի և Միջազգային հանրապետական ինստիտուտի, ավելի ցածր է՝ 17 տոկոսից չի անցնում, բայց մեր կառավարության ղեկավարը հրաժարականի մասին չի էլ մտածում։ Եվ այստեղ առաջին պլան է մղվում Թրյուդոյի որոշման երկրորդ պատճառը՝ հենց իր հարազատ Լիբերալ կուսակցության անդամներն են հորդորել վարչապետին հեռանալ՝ մտավախություն ունենալով, որ նրա այդ ցածր վարկանիշը թույլ չի տա կուսակցությանը հաղթել հաջորդ ընտրություններում։
Այս գործոնը Հայաստանում իսպառ բացակայում է։ Կարո՞ղ եք գոնե մի պահ պատկերացնել, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները թեկուզ մի թեթև ակնարկեն, որ իրենց ղեկավարն աննախադեպ ցածր վարկանիշ ունի և պետք է հեռանա, որպեսզի ողջ կուսակցությունը չտապալվի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում։ Այո՛, ֆանտաստիկայի ոլորտից է՝ երկու պատճառով։ Նախ, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները հրաշալի գիտեն, որ պատգամավոր, նախարար ու փոխնախարար են դարձել միայն մի մարդու շնորհիվ։ Եվ երկրորդ, ի՞նչ եք կարծում՝ քանի՞ ձայն կստանա կուսակցությունը, եթե այդ մարդը հրաժարական տա, հեռանա քաղաքականությունից և, ասենք, սկսի գրել «Երկրի հակառակ կողմի» երկրորդ մասը՝ «Երկրի այս կողմը»։
Իսկ Ջասթին Թրյուդոն իրոք ափսոս էր. խայտաբղետ գուլպաների սիրահար այդպիսի վարչապետ Կանադան դժվար թե ունենա։ Նույնիսկ եթե ընդունի Թրամփի առաջարկը։
Լրահոս
0