https://arm.sputniknews.ru/20250108/karen-gilvojann-ajlevs-kgms-nakharari-teghakal-che-zhanna-andreasjan-84592599.html
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալ չէ. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալ չէ. Ժաննա Անդրեասյան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը վստահեցրեց, որ իր և Կարեն Գիլոյանի հարաբերությունները չեն փոխվել։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T12:12+0400
2025-01-08T12:12+0400
2025-01-08T12:23+0400
հայաստան
կարեն գիլոյան
պաշտոն
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84592354_0:49:1600:950_1920x0_80_0_0_bbbd22e23a7132ac00f3df2e5722becd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` սպորտի գծով տեղակալ։ Այդ մասին 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նա նաև նշեց, որ սպորտի ոլորտում իշխանություններն այս պահին գտնվում են բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացք է անհրաժեշտ։ Ըստ Անդրեասյանի` նոր մոտեցումներով այս տարի կկարողանան արձագանքել կարևոր արդյունքներ սպորտի բնագավառում։«Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել. դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ։ Կարծում եմ, որ գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենային այնպես, որպեսզի մարդկային հարաբերությունները հնարավոր լինեին շարունակել։ Դա է իմ սկզբունքը գործընկերների հետ հարաբերություններում։ Գործը գործ է»,– ընդգծեց ԿԳՄՍ նախարարը։Հիշեցնենք, որ 2024 թ. վերջին Կարեն Գիլոյանն ասել էր, որ գուցե հունվարին աշխատանքից ազատվելու դիմում գրի։Գիլոյանը փոխնախարար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 29-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84592354_92:0:1515:1067_1920x0_80_0_0_1ceaac17c6af6eba8f8704b2d48a6182.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կարեն գիլոյան, պաշտոն, ժաննա անդրեասյան
հայաստան, կարեն գիլոյան, պաշտոն, ժաննա անդրեասյան
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալ չէ. Ժաննա Անդրեասյան
12:12 08.01.2025 (Թարմացված է: 12:23 08.01.2025) ԿԳՄՍ նախարարը վստահեցրեց, որ իր և Կարեն Գիլոյանի հարաբերությունները չեն փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` սպորտի գծով տեղակալ։ Այդ մասին 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այստեղ պատճառները տարբեր են։ Կարծում եմ` պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, քանի որ սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է` անկախ որևէ պաշտոնի։ Վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք գործակցության բազմաթիվ առիթներ»,– ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ սպորտի ոլորտում իշխանություններն այս պահին գտնվում են բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացք է անհրաժեշտ։ Ըստ Անդրեասյանի` նոր մոտեցումներով այս տարի կկարողանան արձագանքել կարևոր արդյունքներ սպորտի բնագավառում։
«Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել. դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ։ Կարծում եմ, որ գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենային այնպես, որպեսզի մարդկային հարաբերությունները հնարավոր լինեին շարունակել։ Դա է իմ սկզբունքը գործընկերների հետ հարաբերություններում։ Գործը գործ է»,– ընդգծեց ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք, որ 2024 թ. վերջին
Կարեն Գիլոյանն ասել էր, որ գուցե հունվարին աշխատանքից ազատվելու դիմում գրի։
Գիլոյանը
փոխնախարար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 29-ին։