https://arm.sputniknews.ru/20250108/inch-petq-e-anen-erevanum-transpvorti-sakagnic-artvonutjamb-ogtvelu-iravunq-unecvoghnery-84616229.html
Ինչ պետք է անեն Երևանում տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները. ուղեցույց
Ինչ պետք է անեն Երևանում տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները. ուղեցույց
Sputnik Արմենիա
Արտոնությամբ տոմս գնելու համար թաղապետարան պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T21:09+0400
2025-01-08T21:09+0400
2025-01-08T21:10+0400
տրանսպորտ
երևան
սակագին
թոշակառու
թանկացում
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764235_0:83:1600:983_1920x0_80_0_0_06469aead875056d36e438592e632383.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները հունվարի 9-ից կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Անձինք կարող են մոտենալ թաղապետարան իրենց սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով։Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։ Կառույցից խնդրել են, որ այն անձինք, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել՝ արտոնյալ փաթեթները ձեռք բերենառցանց եղանակով, որպեսզի սպասարկման գրասենյակները լրացուցիչ չծանրաբեռնվեն և հերթեր չգոյանան։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1–ից։Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որով ստացվում է, որ օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ուղևորավարձը կազմում է 120.5 դրամ։Հավելենք, որփետրվարի 1–ից Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764235_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7d14ecdf9ee5d2dac078b6a2179bd8fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, սակագին, թոշակառու, թանկացում, ավտոբուս
տրանսպորտ, երևան, սակագին, թոշակառու, թանկացում, ավտոբուս
Ինչ պետք է անեն Երևանում տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները. ուղեցույց
21:09 08.01.2025 (Թարմացված է: 21:10 08.01.2025) Արտոնությամբ տոմս գնելու համար թաղապետարան պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները հունվարի 9-ից կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Անձինք կարող են մոտենալ թաղապետարան իրենց սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով։
«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով»,- ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել
transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։ Կառույցից խնդրել են, որ այն անձինք, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել՝ արտոնյալ փաթեթները ձեռք բերենառցանց եղանակով, որպեսզի սպասարկման գրասենյակները լրացուցիչ չծանրաբեռնվեն և հերթեր չգոյանան։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման
6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1–ից։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որով ստացվում է, որ օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ուղևորավարձը կազմում է 120.5 դրամ։
Հավելենք, որփետրվարի 1–ից
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։