https://arm.sputniknews.ru/20250108/hh-agnn-ashkhatum-e-adrbejanin-zinvogh-erkrneri-het-ararat-mirzvojani-pataskhany-84599780.html
ՀՀ ԱԳՆ–ն աշխատո՞ւմ է Ադրբեջանին զինող երկրների հետ. Արարատ Միրզոյանի պատասխանը
ՀՀ ԱԳՆ–ն աշխատո՞ւմ է Ադրբեջանին զինող երկրների հետ. Արարատ Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը խոսեց հայկական կողմի մտավախությունների մասին։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T15:12+0400
2025-01-08T15:12+0400
2025-01-08T15:13+0400
հայաստան
ադրբեջան
զենք
սպառազինություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84596869_0:0:1500:844_1920x0_80_0_0_796bdb4f7359695cf2e0623968fe5cc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Պետք չէ զինատեսակները բաժանել պաշտպանականի և հարձակողականի, քանի որ դրանք առանձին չեն գործում։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ ԱԳՆ–ն արդյոք աշխատանք տանում է այն երկրների հետ, որոնք հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին։Նա նշեց, որ, օրինակ, ՀՕՊ համակարգերը պաշտպանական են, սակայն առանց հրետանու կիրառության անիմաստ են։«Սա կարևոր նրբերանգ է, որը պետք է հաշվի առնել։ Իսկ Ադրբեջանը, այո՛, հարձակողական զինատեսակ ձեռք է բերում, ՀՀ–ն էլ է ձեռք բերում զինատեսակներ, սակայն անհամեմատ ավելի համեստ քանակով ու գումարով։ Զենք ձեռք բերելը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է իր սահմանները պաշտպանելու համար»,– հայտարարեց նախարարը։Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը բարեփոխում է իր բանակը, որի կոմպոնենտներից մեկն էլ հենց զենք գնելն է։Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր հարձակողական մտադրություններին, ապա Միրզոյանը նշեց, որ հայկական կողմն այդ առումով ունի մտավախություններ։«Մենք գետնի վրա քանիցս տեսել ենք, որ այդ զենքը կիրառվում է ՀՀ–ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ»,– ասաց նախարարը։Միրզոյանն ընդգծեց` ինչպես հայկական կողմի շատ այլ կառուցողական առաջարկները, Ադրբեջանն այս մեկը ևս մինչ այս պահը անպատասխան է թողել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84596869_98:0:1431:1000_1920x0_80_0_0_bbe03651bc6205972f665e0c33a0c021.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զենք, սպառազինություն, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, զենք, սպառազինություն, արարատ միրզոյան
ՀՀ ԱԳՆ–ն աշխատո՞ւմ է Ադրբեջանին զինող երկրների հետ. Արարատ Միրզոյանի պատասխանը
15:12 08.01.2025 (Թարմացված է: 15:13 08.01.2025) ՀՀ արտգործնախարարը խոսեց հայկական կողմի մտավախությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Պետք չէ զինատեսակները բաժանել պաշտպանականի և հարձակողականի, քանի որ դրանք առանձին չեն գործում։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ ԱԳՆ–ն արդյոք աշխատանք տանում է այն երկրների հետ, որոնք հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին։
«Պետք է խոսել ոչ թե պաշտպանական և հարձակողական զենքերի, այլ պետությունների պաշտպանական և հարձակողական մտադրությունների մասին»,– ասաց Միրզոյանը` փաստացի չպատասխանելով հարցին։
Նա նշեց, որ, օրինակ, ՀՕՊ համակարգերը պաշտպանական են, սակայն առանց հրետանու կիրառության անիմաստ են։
«Սա կարևոր նրբերանգ է, որը պետք է հաշվի առնել։ Իսկ Ադրբեջանը, այո՛, հարձակողական զինատեսակ ձեռք է բերում, ՀՀ–ն էլ է ձեռք բերում զինատեսակներ, սակայն անհամեմատ ավելի համեստ քանակով ու գումարով։ Զենք ձեռք բերելը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է իր սահմանները պաշտպանելու համար»,– հայտարարեց նախարարը։
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը բարեփոխում է իր բանակը, որի կոմպոնենտներից մեկն էլ հենց զենք գնելն է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր հարձակողական մտադրություններին, ապա Միրզոյանը նշեց, որ հայկական կողմն այդ առումով ունի մտավախություններ։
«Մենք գետնի վրա քանիցս տեսել ենք, որ այդ զենքը կիրառվում է ՀՀ–ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ»,– ասաց նախարարը։
Միրզոյանն ընդգծեց` ինչպես հայկական կողմի շատ այլ կառուցողական առաջարկները, Ադրբեջանն այս մեկը ևս մինչ այս պահը անպատասխան է թողել։