00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
29 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Հակոբ Սիմիդյան
Քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո կարող է երկու գործընկերներ ուղղակի խոսել են. Հակոբ Սիմիդյան
14:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն փորձում է էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել․ Փաշինյանի պատասխանը Ալիևին

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Վարչապետի կարծիքով՝ ինչպես Ադրբեջանում են Հայաստանն ընկալում ֆաշիստական, այնպես էլ Հայաստանում նման ընկալում կա Ադրբեջանի հանդեպ, ու դրա պատճառը, ըստ նրա, բազմամյա հակամարտությունն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել: Այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արմենպրեսի» խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից արվում են ագրեսիվ հայտարարություններ այն հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ։ Ըստ Փաշինյանի` սա Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ դրանք զուգորդելով ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի համար իբրև թե «հիմնավորում» ձևավորելու համար:
«Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Թե ինչու է Ալիևը Հայաստանն անվանում ֆաշիստական պետություն, ըստ Փաշինյանի, այստեղ էլ հաշվարկն այն է, թե Երևանի արձագանքը լինելու է՝ ֆաշիստը դու ես, և շղթան գնալու է: Փաշինյանն առաջարկում է արձանագրել, որ Ադրբեջանում Հայաստանի մասին կա նման մոտեցում, միաժամանակ հավելում է՝ մեր երկրում էլ նման մոտեցում կա Ադրբեջանի հանդեպ։ Ըստ նրա՝ հենց այս ընկալումներն են բերել բազմամյա հակամարտության: Փաշինյանի խոսքով՝ այս ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը, և խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը։
«Մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը»,- նշել է կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով Ալիևի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, մեր օրակարգում այլ նախագիծ չկա: Այն ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում:
«Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող պնդումներին, ըստ Փաշինյանի,՝ այստեղ նոր բան չի ասվել, որ ինքը նոր մեկնաբանություն անի։
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի սպառազինության մասին։ Այստեղ էլ Փաշինյանը կրկնել է ավելի վաղ ասածները՝ ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չի դրվում։ Նա շեշտել է, որ որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը:
«Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած տեղեկություններին, թե ՀՀ ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը՝ Փաշինյանը հերքել է, շեշտել՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հիշեցրել է, որ նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար հայկական կողմն առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգվի։ Այս հարցում ևս Երևանը սպասում է Բաքվի արձագանքին։
Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կտրուկ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ հայտարարելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
Խաղաղություն` Հայաստանի գոյության դիմաց․ պաշտոնական Բաքուն խստացնում է պահանջները
Լրահոս
0