00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են․ Միրզոյան

© Sputnik / Aram Nersesyan Արարատ Միրզոյան
 Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց Բաքվի, Սումգայիթի ջարդերն ու միաժամանակ հավելեց՝ ի հակառակ դրան՝ Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են քաղաքակիրթ ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. «Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են, իսկ Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր Ալիևի՝ հունվարի 7-ի հարցազրույցին։ Դրանում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել էր «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ասել, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստ են Հայաստան գալ, ու Փաշինյանը պետք է հանդիպի նրանց հետ։
Ալիևը նաև հայտարարել էր, թե հարցը չի հանվի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն կարողացել անվտանգ տեղավորվել «Արևմտյան Ադրբեջանում«, այդ թվում՝ «Արևմտյան Զանգեզուրում»։
«Մենք շարունակում ենք ադրբեջանական կողմից ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ, կամ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ... անունից սկսած․․․»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց՝ Ադրբեջանում անգամ կառույց ունեն ստեղծած․ ուշադրություն հրավիրեց անվանման վրա՝ ոչ թե, օրինակ, «Հայաստանի ադրբեջանցիների» կամ «Հայաստանի ադրբեջանցի փախստականների համայնք», այլ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։
Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտում է՝ նույնիսկ այս կառույցի կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ սպառնալիքներ են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական շինծու, հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում ուղղակիորեն և, իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցնում է՝ մենք երբևէ չենք էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։ Շեշտում է՝ ադրբեջանցիները հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով, առանց որևէ բռնի տեղահանման։ Նա նաև որոշ թվեր մեջբերեց։ Մասնավորապես, 100 ընտանիք վաճառել է իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանը Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից:
«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար. Ոսկանյան
ՀՀ արտգործնախարարը շեշտեց՝ այս առումով այստեղ իրավունքները սպառված են։ Որպես համեմատություն, Միրզոյանը հիշեցրեց, թե ինչ ճակատագրի արժանացան Արդբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերը (եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս ներառվի)։
Լրահոս
0