https://arm.sputniknews.ru/20250108/ararat-mirzvojany-zugaherner-tarav-rd-sahmanapahneri-ev-em-ditvordneri-mijev-84602748.html
Արարատ Միրզոյանը զուգահեռներ տարավ ՌԴ սահմանապահների և ԵՄ դիտորդների միջև
Արարատ Միրզոյանը զուգահեռներ տարավ ՌԴ սահմանապահների և ԵՄ դիտորդների միջև
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը նշեց՝ երբ սահմանի երկու կողմերում կայունություն կլինի, ԵՄ դիտորդներին էլ շնորհակալություն կհայտնենք, ինչպես ռուս սահմանապահներին։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T16:06+0400
2025-01-08T16:06+0400
2025-01-08T16:09+0400
հայաստան
արարատ միրզոյան
եվրամիություն
դիտորդ
սահմանապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84601144_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fa6c4845cd931135cd4aff8794d84d4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Քանի դեռ սահմանին չկա կայունություն ու գոնե հատվածներով սահմանազատված սահման, փոխարենը հնչում են հռետորաբանությամբ հայտարարություններ, Հայաստանը շարունակելու է երրորդ՝ չեզոք երկրների դիտարկման կարիքն ունենալ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԵՄ դիտորդներն էլ հեռանան, և ԱԳ նախարարն արդյոք էսկալացիայի վտանգ տեսնում է, թե ոչ։Նա շեշտեց՝ Հայաստանն ունի ԵՄ դիտորդների կարիքը, և եթե առաքելությունը երկարաձգելու որոշում կայացվի, ապա Երևանը դա կողջունի։ Նա նաև զուգահեռներ անցկացրեց ՌԴ սահմանապահների միջև՝ նշելով՝ ինչպես նրանք էին տեղակայվել ժամանակավոր, որ մեր կարողությունները զարգացնեինք կամ մտավախությունները չեզոքացնեինք «իքս» երկրի հետ, այսպես էլ ԵՄ դիտորդներին հրավիրել են` դիտարկելու, կանխելու լարվածությունը և աջակցելու սահմանազատմանը։«Եթե սահմանը սահմանազատվում է, խաղաղության պայմանագիր է կնքվում, հարաբերություններ են հաստատվում, իհարկե, մենք պետք է շնորհակալություն հայտնենք ԵՄ-ին, ինչպես շնորհակալություն ենք հայտնում ռուս սահմանապահներին և ասենք՝ ինչո՞վ հիմա մենք կարող ենք ձեզ օգնել աշխարհի որևէ այլ անկյունում»,- ասաց Միրզոյանը։Նրա խոսքով՝ այս պահին այս հնարավորությունը չունենք, բայց տեսլականը կա։ Նպատակն է ունենալ սահմանազատված սահման, կայունություն սահմանի երկու կողմերում, և ապագայում որևէ դիտորդի կարիք չունենանք։Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում 2 տարով տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ - ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է (209 մարդ նախկին 138-ի փոխարեն)։ 2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։«Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են․ Միրզոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84601144_257:0:1697:1080_1920x0_80_0_0_6c16af8ed7f8f8ca5dd7a2df59751c5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն, դիտորդ, սահմանապահ, видео
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն, դիտորդ, սահմանապահ, видео
Արարատ Միրզոյանը զուգահեռներ տարավ ՌԴ սահմանապահների և ԵՄ դիտորդների միջև
16:06 08.01.2025 (Թարմացված է: 16:09 08.01.2025) ՀՀ արտգործնախարարը նշեց՝ երբ սահմանի երկու կողմերում կայունություն կլինի, ԵՄ դիտորդներին էլ շնորհակալություն կհայտնենք, ինչպես ռուս սահմանապահներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Քանի դեռ սահմանին չկա կայունություն ու գոնե հատվածներով սահմանազատված սահման, փոխարենը հնչում են հռետորաբանությամբ հայտարարություններ, Հայաստանը շարունակելու է երրորդ՝ չեզոք երկրների դիտարկման կարիքն ունենալ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԵՄ դիտորդներն էլ հեռանան, և ԱԳ նախարարն արդյոք էսկալացիայի վտանգ տեսնում է, թե ոչ։
«Խաղաղության պայմանագիրը քանի դեռ փաստ չէ, ես անընդհատ էսկալացիայի հավանականություն եմ տեսնում։ Եվ նաև այդ էսկալացիայի հավանականությունը կանխելու համար է, որ կան ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները։ Քանի դեռ մենք չունենք կայունություն սահմանին, քանի դեռ չունենք գոնե հատվածներով սահմանազատված սահման, ունենք այսպիսի հայտարարություններ, օրինակ` մեր ԶՈւ-ին ուղղված կրակոցների մեղադրանքներ կամ ագրեսիվ հայտարարություններ, շարունակելու ենք ունենալ երրորդ կողմի չեզոք կարծիք և մշտադիտարկում գետնի վրա»,- ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանն ունի ԵՄ դիտորդների կարիքը, և եթե առաքելությունը երկարաձգելու որոշում կայացվի, ապա Երևանը դա կողջունի։ Նա նաև զուգահեռներ անցկացրեց ՌԴ սահմանապահների միջև՝ նշելով՝ ինչպես նրանք էին տեղակայվել ժամանակավոր, որ մեր կարողությունները զարգացնեինք կամ մտավախությունները չեզոքացնեինք «իքս» երկրի հետ, այսպես էլ ԵՄ դիտորդներին հրավիրել են` դիտարկելու, կանխելու լարվածությունը և աջակցելու սահմանազատմանը։
«Եթե սահմանը սահմանազատվում է, խաղաղության պայմանագիր է կնքվում, հարաբերություններ են հաստատվում, իհարկե, մենք պետք է շնորհակալություն հայտնենք ԵՄ-ին, ինչպես շնորհակալություն ենք հայտնում ռուս սահմանապահներին և ասենք՝ ինչո՞վ հիմա մենք կարող ենք ձեզ օգնել աշխարհի որևէ այլ անկյունում»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս պահին այս հնարավորությունը չունենք, բայց տեսլականը կա։ Նպատակն է ունենալ սահմանազատված սահման, կայունություն սահմանի երկու կողմերում, և ապագայում որևէ դիտորդի կարիք չունենանք։
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում 2 տարով տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ - ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է (209 մարդ նախկին 138-ի փոխարեն)։ 2024 թվականի մարտին
ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։