https://arm.sputniknews.ru/20250108/amn-y-chi-karvoghanum-irakanacnel-gazaji-veraberjal-ir-isk-banadzevy-mak-um-paghestini-despan-84588884.html
ԱՄՆ-ն չի կարողանում իրականացնել Գազայի վերաբերյալ իր իսկ բանաձևը. ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան
ԱՄՆ-ն չի կարողանում իրականացնել Գազայի վերաբերյալ իր իսկ բանաձևը. ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է` երբ Վաշինգտոնը հանդես է գալիս բանաձև ընդունելու նախաձեռնությամբ, պետք է նաև ուղիներ գտնի դրա իրականացման համար։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T09:46+0400
2025-01-08T09:46+0400
2025-01-08T10:06+0400
ամն
բանաձև
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պաղեստին
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52918549_0:1:1918:1080_1920x0_80_0_0_47706034b788fc2a64d9abf93de69e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն, չնայած իր ողջ հզորությանը, ի վիճակի չէ կատարելու Գազայում փուլային հրադադարի մասին իր իսկ առաջարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը։Գազայի պատերազմի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված վերջին փաստաթուղթը ամերիկյան թիվ 2735 բանաձևն է, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անկլավում հրադադարի փուլային ծրագիր է առաջարկում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը բազմիցս նշել է, որ Անվտանգության խորհուրդը պատանդ է ընկել ԱՄՆ-ի ձեռքին, որն արգելափակում է հրադադարի օգտին ցանկացած գործողություն, իսկ նույն թեմայով ընդունված ամերիկյան բանաձևը փուչ է դուրս եկել:Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
ամն
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52918549_239:0:1679:1080_1920x0_80_0_0_b285ad1428cec5ca569fead229483f0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բանաձև, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել, պատերազմ
ամն, բանաձև, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել, պատերազմ
ԱՄՆ-ն չի կարողանում իրականացնել Գազայի վերաբերյալ իր իսկ բանաձևը. ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան
09:46 08.01.2025 (Թարմացված է: 10:06 08.01.2025) Դիվանագետը նշել է` երբ Վաշինգտոնը հանդես է գալիս բանաձև ընդունելու նախաձեռնությամբ, պետք է նաև ուղիներ գտնի դրա իրականացման համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն, չնայած իր ողջ հզորությանը, ի վիճակի չէ կատարելու Գազայում փուլային հրադադարի մասին իր իսկ առաջարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը։
Գազայի պատերազմի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված վերջին փաստաթուղթը ամերիկյան թիվ 2735 բանաձևն է, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անկլավում հրադադարի փուլային ծրագիր է առաջարկում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը բազմիցս նշել է, որ Անվտանգության խորհուրդը պատանդ է ընկել ԱՄՆ-ի ձեռքին, որն արգելափակում է հրադադարի օգտին ցանկացած գործողություն, իսկ նույն թեմայով ընդունված ամերիկյան բանաձևը փուչ է դուրս եկել:
«Եթե ԱՄՆ–ն, չնայած իր ողջ հզորությանը, չի կարողանում ուղիներ գտնել` իրականացնելու իր իսկ որոշումը Մերձավոր Արևելքում իր ամենամոտ դաշնակցի հետ, ապա դա իսկապես ծիծաղելի է։ Հետևաբար, երբ իրենք հանդես են գալիս բանաձև ընդունելու որոշումով, պետք է եղանակներ գտնեն այն իրականացնելու համար»,- ասել է Մանսուրը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։