https://arm.sputniknews.ru/20250108/amn-n-ev-britanian-harvatsel-en-hutineri-emenum-gtnvvogh-objektnerin-84609637.html
ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածել են հութիների` Եմենում գտնվող օբյեկտներին
ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածել են հութիների` Եմենում գտնվող օբյեկտներին
Sputnik Արմենիա
Գնդակոծվել են նաև հութիների՝ Ամրան նահանգում գտնվող օբյեկտները։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T18:07+0400
2025-01-08T18:07+0400
2025-01-08T18:07+0400
ամն
մեծ բրիտանիա
եմեն
հութի
https://cdn.am.sputniknews.ru/img/345/48/3454886_0:160:3072:1888_1920x0_80_0_0_dd6a331fe1bef9f2df5d78390ae3744d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հութիների` Եմենի մայրաքաղաք Սանայում (որը վերահսկվում է ապստամբների կողմից) «Անսար Ալլահ» շարժման օբյեկտներին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո զգուշացրեց, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորեց հետ կանչել իրենց անձնակազմերը։ 2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։«Անսար Ալլահի» գործողություններին ի պատասխան՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ձևավորման և Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման նպատակով «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին: Հետագայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին պարբերաբար հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին
ամն
մեծ բրիտանիա
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/345/48/3454886_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f09a2024620f3adff48edc8494939695.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մեծ բրիտանիա, եմեն, հութի
ամն, մեծ բրիտանիա, եմեն, հութի
ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածել են հութիների` Եմենում գտնվող օբյեկտներին
Գնդակոծվել են նաև հութիների՝ Ամրան նահանգում գտնվող օբյեկտները։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հութիների` Եմենի մայրաքաղաք Սանայում (որը վերահսկվում է ապստամբների կողմից) «Անսար Ալլահ» շարժման օբյեկտներին: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ գնդակոծվել են նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ամրան նահանգի օբյեկտները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո զգուշացրեց, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորեց հետ կանչել իրենց անձնակազմերը։ 2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
«Անսար Ալլահի» գործողություններին ի պատասխան՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ձևավորման և Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման նպատակով «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին: Հետագայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին պարբերաբար հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։