https://arm.sputniknews.ru/20250107/sahmanazatman-handznazhvoghvovneri-hertakan-handipumy-petq-e-teghi-unena-hunvarin-aliev-84585830.html
Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև
Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք կարող են ապրել առանց ՀՀ հետ խաղաղության պայմանագրի։ 07.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-07T22:03+0400
2025-01-07T22:03+0400
2025-01-07T22:38+0400
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Այդ մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ինչ վերաբերում է ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա Ալիևն ասել է` եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,– հայտարարել է նա։Ալիևը նաև սպառնացել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական խոչընդոտ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում): «Իրական Հայաստան» և «իրական Ադրբեջան». ո՞ւմ իրականությունն է ավելի իրականՄայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև
22:03 07.01.2025 (Թարմացված է: 22:38 07.01.2025) Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք կարող են ապրել առանց ՀՀ հետ խաղաղության պայմանագրի։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Այդ մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա Ալիևն ասել է` եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։
«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,– հայտարարել է նա։
Ալիևը նաև սպառնացել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական խոչընդոտ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն
ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող
54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես
ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: