https://arm.sputniknews.ru/20250107/sahmanagtsmamb-baghanisi-ev-voskepari-kadastrajin-qarteznery-kpvokhven-tvovmasjani-pataskhany-84573795.html
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. Թովմասյանի պատասխանը
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. Թովմասյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ներկայում կադաստրային քարտեզների և հողատարածքների հետ կապված խնդիրը Կիրանցում է։ 07.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-07T14:42+0400
2025-01-07T14:42+0400
2025-01-07T14:44+0400
կադաստրի կոմիտե
բաղանիս
ոսկեպար
քարտեզ
սահմանազատում
սուրեն թովմասյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76783350_0:30:1970:1138_1920x0_80_0_0_36e12468afdb0d505bb23df7d1a61af6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։Նշենք, որ Sputnik Արմենիայի տվյալներով` կադաստրային քարտեզների և հողատարածքների հետ կապված խնդիրը, որը Կիրանցի իրավիճակին նման է (թեև ոչ այնքան սուր), կարող է առաջանալ նաև Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի հատվածում։Նա ընդգծեց, որ շատ համայնքներ կան, որոնք մի քանի հարյուր մետրով դուրս են գալիս իրենց վարչական սահմաններից։ Սա, ըստ Թովմասյանի, հետևանքն է այն բանի, որ տարբեր համայնքների քարտեզները կազմվել են մասնագետների տարբեր խմբերի կողմից, բայց հետո այդ տվյալները չեն համադրվել։ Խոսքը միայն սահմանամերձ համայնքների մասին չէ։Sputnik Արմենիան ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կիրանցում սահմանազատման գործընթացից հետո կադաստրային քարտեզը փոխվել է։ Ի պատասխան` Թովմասյանն ասաց, որ իրավունք չունի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները։Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
բաղանիս
ոսկեպար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76783350_207:0:1763:1167_1920x0_80_0_0_d2b1137b34f207012e45551cc40cefcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կադաստրի կոմիտե, բաղանիս, ոսկեպար, քարտեզ, սահմանազատում, սուրեն թովմասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
կադաստրի կոմիտե, բաղանիս, ոսկեպար, քարտեզ, սահմանազատում, սուրեն թովմասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. Թովմասյանի պատասխանը
14:42 07.01.2025 (Թարմացված է: 14:44 07.01.2025) Ներկայում կադաստրային քարտեզների և հողատարածքների հետ կապված խնդիրը Կիրանցում է։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ
Sputnik Արմենիայի տվյալներով` կադաստրային քարտեզների և հողատարածքների հետ կապված խնդիրը, որը Կիրանցի իրավիճակին նման է (թեև ոչ այնքան սուր), կարող է առաջանալ նաև Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի հատվածում։
«Նշված հատվածների մասով ես տեղեկատվության չեմ տիրապետում։ Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։ Կադաստրային քարտեզների մասին մենք շատ ենք խոսել ու 2021 թվականին քարտեզներ են ուղղվել. բազմաթիվ սխալներ են եղել»,– նշեց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ շատ համայնքներ կան, որոնք մի քանի հարյուր մետրով դուրս են գալիս իրենց վարչական սահմաններից։ Սա, ըստ Թովմասյանի, հետևանքն է այն բանի, որ տարբեր համայնքների քարտեզները կազմվել են մասնագետների տարբեր խմբերի կողմից, բայց հետո այդ տվյալները չեն համադրվել։ Խոսքը միայն սահմանամերձ համայնքների մասին չէ։
Sputnik Արմենիան ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կիրանցում սահմանազատման գործընթացից հետո կադաստրային քարտեզը փոխվել է։ Ի պատասխան` Թովմասյանն ասաց, որ իրավունք չունի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները։
«Վստահ եմ` եթե որևէ որոշում լինի կայացված, ապա դրա վերաբերյալ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա, ու հանրությունը կիրազեկվի»,– ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն
ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող
54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես
ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: