00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փաշինյանի բանավեճի հրավերը. պարզաբանում է Լևոն Քոչարյանը

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2025
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
Փաշինյանը բանավեճի էր հրավիրել ՀՀ երեք նախագահներին։ Բոլորը մերժել էին առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը մերժել է, որովհետև նրա հետ բանավեճի մեջ մտնելու դեպքում կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Քոչարյանի որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։ Բոլորը մերժել էին այդ առաջարկը։
«Հակընդդեմ առաջարկ արել էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը լավագույններից է, որ տիրապետում է բանակցային գործընթացներին։ Տեսանք, որ մյուս կողմից չհամաձայնեցին մասնակցել։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, թե իր մակարդակը չէ, որովհետև ինքը վարչապետ է, թող Արարատին (խոսքը արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասին է. խմբ.) առաջարկեին, որ մասնակցեր։ Ամեն ինչ շատ ակնհայտ է, բանավեճի մեջ մտնելով` կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում»,– նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք` Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց, որ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նա ընդգծեց` թույլ չի տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին, և նրան առաջարկեց հանրային բանավեճ անցկացնել։
Լրահոս
0