https://arm.sputniknews.ru/20250106/parenajin-apranqneri-gnery-2024-tvakanin-21-vov-catsr-ein-qan-2023in-fao-84547324.html
Պարենային ապրանքների գները 2024 թվականին 2,1%-ով ցածր էին, քան 2023–ին. FAO
Պարենային ապրանքների գները 2024 թվականին 2,1%-ով ցածր էին, քան 2023–ին. FAO
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է գների ամփոփագիրը։ 06.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-06T10:46+0400
2025-01-06T10:46+0400
2025-01-06T10:46+0400
գներ
մթերք
սննդամթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/2223/15/22231587_0:151:1600:1051_1920x0_80_0_0_68636417a14de070276583721c4a38a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Պարենի համաշխարհային միջին գները 2024 թվականին 2,1%-ով ցածր են եղել, քան 2023 թվականին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2024 թվականի դեկտեմբերի գնային հաշվետվության մեջ։Մասնավորապես, հացահատիկի գինը 2024 թվականի վերջին 9,3 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի վերջի համեմատ։ Պատճառներից մեկը համաշխարհային պահանջարկի նվազումն է, մյուսը՝ հարավային կիսագնդում (Ավստրալիա և Արգենտինա) լավ բերքատվությունը։ Բրնձի գինը բարձր էր մնում 2008 թվականից, սակայն 2024 թվականին այնուամենայնիվ փոքր-ինչ նվազեց՝ պահանջարկի աննշան անկման պատճառով:Միևնույն ժամանակ մսի գները 7,1%-ով բարձր էին 2023 թվականի վերջի համեմատ՝ հիմնականում տավարի մսի հաշվին։ Ընդ որում, խոզի և հավի մսի գները նվազել էին։ Ինչ վերաբերում է խոզի մսին, ապա պատճառը ԵՄ–ում տոն օրերին դրա սպառման կրճատումն է, ինչպես նաև Չինաստանում պահանջարկի նվազումը։ Իսկ հավի միսը Բրազիլիայից արտահանման մեծ ծավալների պատճառով էժանացել է։Կաթնամթերքի գները 2024-ին մնում էին 20,2%-ով բարձր 2023-ի համեմատ, չնայած կարագի գինն էժանացել էր պաշարների ավելացման և պահանջարկի նվազման պատճառով: Մյուս կողմից, կտրուկ աճեց կաթի փոշու գինը, քանի որ Եվրամիությունը սեփական արտադրության նվազման պատճառով ստիպված էր ավելացնել գնումները Ավստրալիայից և Օվկիանիայից։Շաքարավազի գինը 2024 թվականին 10,6%-ով ցածր էր, քան 2023 թվականին՝ շնորհիվ Բրազիլիայում (աշխարհում շաքարավազի ամենամեծ արտադրողը) սպասվածից ավելի լավ բերքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2223/15/22231587_0:0:1600:1200_1920x0_80_0_0_967e2dd2a3cb9623dab056da6ad6f09c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գներ, մթերք, սննդամթերք
Պարենային ապրանքների գները 2024 թվականին 2,1%-ով ցածր էին, քան 2023–ին. FAO
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է գների ամփոփագիրը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Պարենի համաշխարհային միջին գները 2024 թվականին 2,1%-ով ցածր են եղել, քան 2023 թվականին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2024 թվականի դեկտեմբերի գնային հաշվետվության մեջ։
Մասնավորապես, հացահատիկի գինը 2024 թվականի վերջին 9,3 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի վերջի համեմատ։ Պատճառներից մեկը համաշխարհային պահանջարկի նվազումն է, մյուսը՝ հարավային կիսագնդում (Ավստրալիա և Արգենտինա) լավ բերքատվությունը։ Բրնձի գինը բարձր էր մնում 2008 թվականից, սակայն 2024 թվականին այնուամենայնիվ փոքր-ինչ նվազեց՝ պահանջարկի աննշան անկման պատճառով:
Բուսայուղը 33,5%-ով թանկ է, քան մեկ տարի առաջ, թեև 2024 թվականի դեկտեմբերին գինը սկսեց նվազել արևածաղկի և սոյայի ձեթի հաշվին՝ արևածաղկի և սոյայի լավ բերքի շնորհիվ:
Միևնույն ժամանակ մսի գները 7,1%-ով բարձր էին 2023 թվականի վերջի համեմատ՝ հիմնականում տավարի մսի հաշվին։ Ընդ որում, խոզի և հավի մսի գները նվազել էին։ Ինչ վերաբերում է խոզի մսին, ապա պատճառը ԵՄ–ում տոն օրերին դրա սպառման կրճատումն է, ինչպես նաև Չինաստանում պահանջարկի նվազումը։ Իսկ հավի միսը Բրազիլիայից արտահանման մեծ ծավալների պատճառով էժանացել է։
Կաթնամթերքի գները 2024-ին մնում էին 20,2%-ով բարձր 2023-ի համեմատ, չնայած կարագի գինն էժանացել էր պաշարների ավելացման և պահանջարկի նվազման պատճառով: Մյուս կողմից, կտրուկ աճեց կաթի փոշու գինը, քանի որ Եվրամիությունը սեփական արտադրության նվազման պատճառով ստիպված էր ավելացնել գնումները Ավստրալիայից և Օվկիանիայից։
Շաքարավազի գինը 2024 թվականին 10,6%-ով ցածր էր, քան 2023 թվականին՝ շնորհիվ Բրազիլիայում (աշխարհում շաքարավազի ամենամեծ արտադրողը) սպասվածից ավելի լավ բերքի։