https://arm.sputniknews.ru/20250106/miabanvenq-hanun-mer-petutjan-ansasanutjan-ev-anvtangutjan-amenajn-hajvoc-katvoghikvos-84549567.html
Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս
Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս
Sputnik Արմենիա
Գարեգին Բ–ն իր պատգամում ընդգծել է, որ երկիրը կծաղկի, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերվի հանուն ժողովրդի անվտանգության ու հայրենիքի... 06.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-06T13:10+0400
2025-01-06T13:10+0400
2025-01-06T13:11+0400
սուրբ ծնունդ
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/06/84549137_0:0:1600:900_1920x0_80_0_0_7ffb128e9de3f61a1fc0975e658aee59.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հայ ժողովուրդը որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողի, եթե միշտ հավատարիմ մնա Քրիստոսին, նրա վարդապետությանը, ընթանա Աստծո խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվի մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։«Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին»,–ասել է Գարեգին Բ–ն։Նա նաև շեշտել է, որ Աստծուց հեռանալու պատճառով է մարդկությունը հայտնվել աղետալի իրողությունների՝ պատերազմների, զոհերի ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների առջև։ Եվ դեպի Աստված վերադառնալը դարձել է հրամայական։ Հայաստանի հզորացումը պետք է բարձրագույն արժեք դառնա․Արամ Ա-ի ուղերձը Սուրբ ծննդի առթիվ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/06/84549137_194:0:1394:900_1920x0_80_0_0_e2701e780d23802126e1944b9f9af0fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ ծնունդ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
սուրբ ծնունդ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս
13:10 06.01.2025 (Թարմացված է: 13:11 06.01.2025) Գարեգին Բ–ն իր պատգամում ընդգծել է, որ երկիրը կծաղկի, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերվի հանուն ժողովրդի անվտանգության ու հայրենիքի բարօրության։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հայ ժողովուրդը որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողի, եթե միշտ հավատարիմ մնա Քրիստոսին, նրա վարդապետությանը, ընթանա Աստծո խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվի մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։
«Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։ Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում։ Երեխաների նոր ծնունդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը։ Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,–նշել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։
«Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նա նաև շեշտել է, որ Աստծուց հեռանալու պատճառով է մարդկությունը հայտնվել աղետալի իրողությունների՝ պատերազմների, զոհերի ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների առջև։ Եվ դեպի Աստված վերադառնալը դարձել է հրամայական։