https://arm.sputniknews.ru/20250106/larsy-bacvel-e-tetev-mardatar-transpvortajin-mijvocneri-hamar-84551819.html
Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։ 06.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-06T15:28+0400
2025-01-06T15:28+0400
2025-01-06T15:28+0400
լարս
վերին լարս
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394893_0:300:1600:1200_1920x0_80_0_0_348d22f1f16811d37a0c0cd94f244fd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394893_0:0:1600:1200_1920x0_80_0_0_838cf02ea955e2032bdf97d7dc484d27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, ճանապարհ
լարս, վերին լարս, ճանապարհ
Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ
փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: