https://arm.sputniknews.ru/20250106/haravajin-kvoreaji-vostikanutjuny-hrazharvel-e-dzerbakalel-nakhagahin-84548819.html
Հարավային Կորեայի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել նախագահին
Հարավային Կորեայի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել նախագահին
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը որոշեց ոստիկանությանը պատվիրակել խռովության... 06.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-06T12:31+0400
2025-01-06T12:31+0400
2025-01-06T12:35+0400
հարավային կորեա
նախագահ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83616722_0:86:1600:987_1920x0_80_0_0_db399f4fa280f64be95209c8b6b616d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Կորեայի Հանրապետության ոստիկանությունը փաստորեն հրաժարվել է ինքնուրույն ստանձնել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման հրամանի կատարումն այն բանից հետո, երբ այդ իրավունքը նրան փորձեց պատվիրակել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը։Ինչպես գրում է գործակալությունը, ոստիկանությունը «փաստորեն ցույց է տվել իր մտադրությունը՝ հրաժարվելու կատարել հրամանը»։Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը (CIO) հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը որոշեց ոստիկանությանը պատվիրակել ապստամբության գործով Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի կալանավորման հրամանի կատարումը։ Օրդերի ժամկետը լրանում է հունվարի 6-ին: Վարչությունը մտադիր է դատարան դիմել այն երկարաձգելու համար։Յուն Սոկ Յոլի փաստաբանները հայտարարել են, որ «կալանքի հրամանը» հերթական «օրենքի խախտում է»։ Ավելի վաղ նրանք պնդում էին, որ հրամանն անվավեր է, քանի որ Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը իրավասու չէ հետաքննելու խռովության մասին գործը։ Հակակոռուպցիոն վարչությունը ստանձնել է առաջատար դեր, քանի որ օրենքը պարտավորեցնում է այլ քննչական մարմիններին գործը փոխանցել վարչությանը, եթե դա պահանջի CIO-ի ղեկավարը: Գերատեսչությունից նաև նշել են, որ խռովությունը կապված է պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ։ Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավարՀիշեցնենք՝ Հարավային Կորեայի խորհրդարանը 2024 թ. դեկտեմբերի 14-ին հավանություն է տվել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին: Կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
հարավային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83616722_71:0:1494:1067_1920x0_80_0_0_8f6c775a9a6ed1708e54ee5a9bd64acb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, նախագահ, ձերբակալություն
հարավային կորեա, նախագահ, ձերբակալություն
Հարավային Կորեայի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել նախագահին
12:31 06.01.2025 (Թարմացված է: 12:35 06.01.2025) Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը որոշեց ոստիկանությանը պատվիրակել խռովության գործով Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի կալանավորման հրամանի կատարումը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Կորեայի Հանրապետության ոստիկանությունը փաստորեն հրաժարվել է ինքնուրույն ստանձնել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման հրամանի կատարումն այն բանից հետո, երբ այդ իրավունքը նրան փորձեց պատվիրակել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը։
«Իրավական ստուգումներից հետո եկանք այն եզրակացության, որ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության ձերբակալման հրամանի կիրառման մասին ծանուցումը իրավական տեսանկյունից վիճելի բովանդակություն ունի։ Որոշեցինք շարունակել խորհրդակցությունները վարչության հետ ձերբակալության որոշումը կատարելու վերաբերյալ»,- հայտարարել է ռազմական դրության դեպքերով զբաղվող ոստիկանության հատուկ քննչական խմբի ղեկավարի տեղակալը։
Ինչպես գրում է գործակալությունը, ոստիկանությունը «փաստորեն ցույց է տվել իր մտադրությունը՝ հրաժարվելու կատարել հրամանը»։
Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը (CIO) հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը որոշեց ոստիկանությանը պատվիրակել ապստամբության գործով Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի կալանավորման հրամանի կատարումը։ Օրդերի ժամկետը լրանում է հունվարի 6-ին: Վարչությունը մտադիր է դատարան դիմել այն երկարաձգելու համար։
Յուն Սոկ Յոլի փաստաբանները հայտարարել են, որ «կալանքի հրամանը» հերթական «օրենքի խախտում է»։ Ավելի վաղ նրանք պնդում էին, որ հրամանն անվավեր է, քանի որ Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը իրավասու չէ հետաքննելու խռովության մասին գործը։ Հակակոռուպցիոն վարչությունը ստանձնել է առաջատար դեր, քանի որ օրենքը պարտավորեցնում է այլ քննչական մարմիններին գործը փոխանցել վարչությանը, եթե դա պահանջի CIO-ի ղեկավարը: Գերատեսչությունից նաև նշել են, որ խռովությունը կապված է պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ։
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի խորհրդարանը 2024 թ. դեկտեմբերի 14-ին հավանություն է տվել նախագահ
Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին: Կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով
ռազմական դրություն սահմանեց, որը
չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել: