https://arm.sputniknews.ru/20250105/rusakan-zvorqery-kurski-ughghutjamb-erku-hakahardzakum-en-kasecrel-rd-pn-84522109.html
Ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ երկու հակահարձակում են կասեցրել․ ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ երկու հակահարձակում են կասեցրել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանում: 05.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-05T15:54+0400
2025-01-05T15:54+0400
2025-01-05T16:51+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կուրսկ
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:121:1251:825_1920x0_80_0_0_3438576507ede7c1ddd756fd3554dca3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ռուսաստանյան «Հյուսիս» զորախումբը Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղել Կուրսկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:«Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղվել»,-ասվում է գերատեսչության` Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածք ներխուժման փորձի հետմղման ընթացքի մասին ամփոփագրում:Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ի հարված է հասցրել․ ՌԴ Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվելՆշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի տարածքում։Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ նրանց առաջխաղացումը կասեցվել է: Նա ընդգծել էր, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից դուրս գալով:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: Նա ընդգծել էր, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև դրված բոլոր նպատակները կիրագործվեն:Խոցվել են Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում։
կուրսկ
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:4:1251:942_1920x0_80_0_0_4147f694619b7a0ecfc4ed321ce78938.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, դոնբաս
կուրսկ, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, դոնբաս
Ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ երկու հակահարձակում են կասեցրել․ ՌԴ ՊՆ
15:54 05.01.2025 (Թարմացված է: 16:51 05.01.2025) Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ռուսաստանյան «Հյուսիս» զորախումբը Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղել Կուրսկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղվել»,-ասվում է գերատեսչության` Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածք ներխուժման փորձի հետմղման ընթացքի մասին ամփոփագրում:
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի տարածքում։
«Հյուսիսի» ստորաբաժանումները նաև հարվածել են չորս մեքենայացված, չորս դեսանտա-գրոհային բրիգադների կազմավորումներին, ծովային հետևակի բրիգադներին, տարածքային պաշտպանության հինգ միավորումներին Դարյինոյի, Կուրիլովկայի, Նիժնի Կլինի, Նիկոլաևո-Դարյինոյի, Ալեքսանդրիայի, Լեոնիդովոյի, Նիկոլսկու, Կազաչյա Լոկնյայի, Մալայա Լոկնյայի, Մախնովկայի, Մելովայայի, Ստարայա Սորոչինայի, Նովայա Սորոչինայի, Ռուսսկոյե Պորեչնոյեի և Սուջայի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ նրանց առաջխաղացումը կասեցվել է: Նա ընդգծել էր, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից դուրս գալով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: Նա ընդգծել էր, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև դրված բոլոր նպատակները կիրագործվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում։