00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
29 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». ո՞ր տնտեսվարողներն են ցուցանակների արժանացել

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2025
Բաժանորդագրվել
Օրենքի գործողության 2 տարիների ընթացքում «ամոթանքի» ցուցանակի է արժանացել 31 անբարեխիղճ լցակայան, որոնցից 4-ը` Երևանում, 27–ը` մարզերում։
Վառելիքի շուկայում թերլիցաքավորումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով արդեն գրեթե երկու տարի է, ինչ սպառողին խաբող տնտեսվարողներին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) ոչ միայն տուգանում է, այլև տեսանելի վայրում փակցնում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված և 2023 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած այս կարգավորումը ժամանակին թեժ քննարկման առարկա էր դարձել, ավելի ուշ դրա մասին մոռացան, ու հանրությունն էլ հազիվ թե հիշի նման ցուցանակ որևէ լցակայանում այս 2 տարվա ընթացքում տեսել է, թե ոչ։
Այդուհանդերձ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից Sputnik Արմենիային վստահեցրեցին, որ նոր կարգավորման գործողության ընթացքում` 2023-ից մինչև 2024թ–ի սեպտեմբեր ժամանակահատվածում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակներ են փակցվել 20 տնտեսվարողների 31 լցակայանների մոտ։ Ընդ որում, խոսքը բոլոր տեսակի վառելիքի լիցքավորմամբ զբաղվող լիցքավորման կետերի մասին է` թե՛ հեղուկ, թե՛ գազային։
«Ամոթանքի» ցուցանակի արժանացած 31 լցակայաններից 4-ը Երևանի տարածքում է. «Գրանդ պետրոլիում» ՍՊԸ–ի` 1 լցակայան (Դավթաշեն, Մելքումով խճ. 6/1) և «Գազ Օիլ» ՍՊԸ–ի 3 լցակայաններ (Ռուբինյանց 41/1, Սևանի 2 և Ավան Առինջ 6/1 հասցեներում)։
Սպառողներին մոլորեցրած մնացած 27 լցակայանները տեղակայված են եղել մարզային համայնքներում ու համայնքային և միջպետական տարբեր ճանապարհներին։ Դրանց թվում է եղել նաև «Գազ Օիլ» ՍՊԸ–ին պատկանող Երևան Սևան մայրուղում գտնվող այն գազաբենզալցակայանը, որտեղ 2024թ–ի հունիսի 6-ին պայթյուն էր տեղի ունեցել։
Հատկանշական է, որ տուգանված և ցուցանակների արժանացած լցակայանները հիմնականում ոչ մեծ ՍՊԸ–ների և ԱՁ–ների են պատկանում։ Շուկայի խոշոր խաղացողների անուններ տեսչական մարմնից ստացված ցուցակում գրեթե չկան։
© Photo2023թ և 2024թ 9 ամիսների տվյալներով "Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար" ցուցանակ փակցված տնտեսվարող սուբյեկտների ցուցակ
2023թ և 2024թ 9 ամիսների տվյալներով Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար ցուցանակ փակցված տնտեսվարող սուբյեկտների ցուցակ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
2023թ և 2024թ 9 ամիսների տվյալներով "Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար" ցուցանակ փակցված տնտեսվարող սուբյեկտների ցուցակ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից Sputnik Արմենիային նաև հայտնեցին, որ տնտեսվարողներից 4–ը հեռացրել կամ վնասել են իրենց մոտ փակցված ցուցանակները, ինչի համար տուգանվել են ևս 300 000–ական դրամներով։ Վարչական այդ պատասխանատվությունից հետո ցուցանակները դարձյալ վերականգնվել են։
Նկատենք, որ տնտեսվարողին «խարազանող» ցուցանակների գաղափարի հեղինակներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը ժամանակին վստահեցնում էին, որ այդ գործիքը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել վառելիքի շուկայում թերլիցաքավորումների դեմ պայքարը։
Առաջին ցուցանակների տեղադրումից հետո Թունյանը «Ֆեյսբուքում» նույնիսկ գրել էր. «Հուսանք, սա կզգաստացնի տնտեսվարողներին, և առաջիկայում նման դեպքերը կհասնեն նվազագույնի»:
Թե իրականում որքանով է պայքարի այս ձևը արդյունավետ և որքանով է նպաստել չարաշահումների դեպքերը կրճատելուն, փորձենք ներկայացնել թվերով։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից Sputnik Արմենիային տրամադրած պաշտոնական վիճակագրության համաձայն` մինչ վերոհիշյալ կարգավորման ուժի մեջ մտնելը` 2022թ–ին, ՀՀ բոլոր տեսակի վառելիքի լիցքավորման կետերում տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորման 10 դեպք։ 2023թ–ին (ապրիլից օրենքը մտել է ուժի մեջ) հայտնաբերվել է թերլիցքավորման կրկնակի ավելի դեպք` 20։ Իսկ 2024թ–ի 9 ամիսներին արդեն հայտնաբերվել է 17 դեպք։
Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ՔՊ–ի պատգամավորների առաջարկած համապատասխան լրացումն ընդունվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին։
Դրա համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեսչական մարմինը ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում տեղադրում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ` 1 ամիս ժամկետով։
Սպառողներին «խաբող» հեղուկ գազի լցակայանները կտուգանվեն` ըստ շրջանառության չափի
Լրահոս
0