https://arm.sputniknews.ru/20250105/belgvorvodjan-khutvorum-erku-khaghagh-bnakich-e-tuzhel-ats-i-harvatsic--84526525.html
Բելգորոդյան խուտորում երկու խաղաղ բնակիչ է տուժել ԱԹՍ-ի հարվածից
Բելգորոդյան խուտորում երկու խաղաղ բնակիչ է տուժել ԱԹՍ-ի հարվածից
Sputnik Արմենիա
Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ 05.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-05T19:39+0400
2025-01-05T19:39+0400
2025-01-05T20:06+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388365_0:322:960:862_1920x0_80_0_0_8590495025c7b37a92d6eb6fc9de6e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Մեկ կին և մեկ17-ամյա աղջիկ բեկորային վնասվածքներ են ստացել Բելգորոդի Եկատերինովկա խուտորի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Նրա խոսքով` հետևանքների մասին տեղեկություննները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով գյուղտեխնիկայի վարորդ է վիրավորվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:Խոցվել են Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆԱրևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388365_0:232:960:952_1920x0_80_0_0_ed0cc9f20fd1015598e4452075f809b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
բելգորոդ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Բելգորոդյան խուտորում երկու խաղաղ բնակիչ է տուժել ԱԹՍ-ի հարվածից
19:39 05.01.2025 (Թարմացված է: 20:06 05.01.2025) Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Մեկ կին և մեկ17-ամյա աղջիկ բեկորային վնասվածքներ են ստացել Բելգորոդի Եկատերինովկա խուտորի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Վոլոկոնովսկի շրջանի Եկատերինովկա խուտորում ԱԹՍ-ն հարվածել է շարժվող մեքենային։ Արդյունքում բեկորային վնասվածքներ են ստացել մեկ կին և 17-ամյա մի աղջիկ։ Շտապօգնության բրիգադը տուժածներին միջին ծանրության վիճակում տեղափոխել է Վալույկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Մեքենան վնասվել է»,-նշել է տարածաշրջանի ղեկավարը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով` հետևանքների մասին տեղեկություննները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով գյուղտեխնիկայի վարորդ է վիրավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: