https://arm.sputniknews.ru/20250104/zugaherner-tanelyskhal-e-glkhavvor-qartughary-shhk-i-ev-nato-i-hamematutjan-masin-84502870.html
Զուգահեռներ տանելը սխալ է. գլխավոր քարտուղարը՝ ՇՀԿ-ի և ՆԱՏՕ-ի համեմատության մասին
Զուգահեռներ տանելը սխալ է. գլխավոր քարտուղարը՝ ՇՀԿ-ի և ՆԱՏՕ-ի համեմատության մասին
Sputnik Արմենիա
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որՇՀԿ պետությունները սերտորեն կապված են միմյանց հետ պատմական, մշակութային, ինչպես նաև մտավոր կապերով։ 04.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-04T11:45+0400
2025-01-04T11:45+0400
2025-01-04T11:47+0400
շհկ
նատօ
նուրլան երմեկբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_0:141:1423:941_1920x0_80_0_0_16839cc1e14d625ac4250fc38c4751a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՆԱՏՕ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համեմատությունը սխալ է, դրանք շատ տարբեր են իրենց նպատակներով և խնդիրներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է որպես մի կողմից հետպատերազմյան Արևմուտքի, մյուս կողմից՝ Խորհրդային Միության և իր դաշնակիցների միջև դիմակայության տարր:Բացի այդ, Երմեկբաևի խոսքով, ՇՀԿ-ն խաղաղ միջպետական կազմակերպություն է։«ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքը հավաքական անվտանգության սկզբունքն է։ Այսինքն`մեկ անդամ պետության դեմ ագրեսիան դիտվում է որպես ագրեսիա բոլորի և յուրաքանչյուր անդամ պետության դեմ։ ՇՀԿ-ում հավաքական անվտանգության նման սկզբունք գոյություն չունի», - ասել է նա։Բացի այդ, ըստ գլխավոր քարտուղարի, զուտ աշխարհագրորեն, ՆԱՏՕ-ն անդրմայրցամաքային կազմակերպություն է, իսկ ՇՀԿ-ն այս պահին միավորում է եվրասիական պետությունները, Եվրասիա մայրցամաքի պետությունները:Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ ՇՀԿ–ի անդամ են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Կամբոջան, Եգիպտոսը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանմարը, Նեպալը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Թուրքիան և Շրի Լանկան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_66:0:1357:968_1920x0_80_0_0_7848f8b63d3ec02914919f4d6ea23afb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, նատօ, նուրլան երմեկբաև
շհկ, նատօ, նուրլան երմեկբաև
Զուգահեռներ տանելը սխալ է. գլխավոր քարտուղարը՝ ՇՀԿ-ի և ՆԱՏՕ-ի համեմատության մասին
11:45 04.01.2025 (Թարմացված է: 11:47 04.01.2025) Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որՇՀԿ պետությունները սերտորեն կապված են միմյանց հետ պատմական, մշակութային, ինչպես նաև մտավոր կապերով։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՆԱՏՕ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համեմատությունը սխալ է, դրանք շատ տարբեր են իրենց նպատակներով և խնդիրներով։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է որպես մի կողմից հետպատերազմյան Արևմուտքի, մյուս կողմից՝ Խորհրդային Միության և իր դաշնակիցների միջև դիմակայության տարր:
«ՆԱՏՕ–ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, և դրա նմանակը այսպես կոչված սոցիալիստական բլոկի կողմից Վարշավայի պայմանագրի կազմակերպությունն էր։ Իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը սառը պատերազմի արդյունք չէ, այն չի ստեղծվել որևէ մեկի հետ առճակատման պայմաններում կամ նպատակով։ Ընդհակառակը, 2001 թվականին, երբ ստեղծվել է ՇՀԿ-ն որպես կազմակերպություն, այն ստեղծվել է հենց ստեղծարար, խաղաղ նպատակներով», - ասել է գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, Երմեկբաևի խոսքով, ՇՀԿ-ն խաղաղ միջպետական կազմակերպություն է։
«ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքը հավաքական անվտանգության սկզբունքն է։ Այսինքն`մեկ անդամ պետության դեմ ագրեսիան դիտվում է որպես ագրեսիա բոլորի և յուրաքանչյուր անդամ պետության դեմ։ ՇՀԿ-ում հավաքական անվտանգության նման սկզբունք գոյություն չունի», - ասել է նա։
Բացի այդ, ըստ գլխավոր քարտուղարի, զուտ աշխարհագրորեն, ՆԱՏՕ-ն անդրմայրցամաքային կազմակերպություն է, իսկ ՇՀԿ-ն այս պահին միավորում է եվրասիական պետությունները, Եվրասիա մայրցամաքի պետությունները:
Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ պետությունները սերտորեն կապված են միմյանց հետ պատմական, մշակութային, ինչ-որ տեղ նույնիսկ մտավոր կապերով, դրանք շատ ընդհանրություններ ունեն:
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ ՇՀԿ–ի անդամ են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Կամբոջան, Եգիպտոսը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանմարը, Նեպալը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Թուրքիան և Շրի Լանկան: