https://arm.sputniknews.ru/20250104/damaskvosi-odanavakajany-hajvord-shabat-kversksi-mijazgajin-chvertery-zlm-ner-84509000.html
Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ կվերսկսի միջազգային չվերթերը
Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ կվերսկսի միջազգային չվերթերը
Sputnik Արմենիա
Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: 04.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-04T16:31+0400
2025-01-04T16:31+0400
2025-01-04T16:58+0400
սիրիա
դամասկոս
օդանավակայան
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26912234_0:0:1600:901_1920x0_80_0_0_5b6edfefadf86e41cf32f7767d8d5d25.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթվա սկզբից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունումն ու ուղարկումը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշխադ աս Սալիբին։Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
սիրիա
դամասկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26912234_239:0:1480:931_1920x0_80_0_0_0f8dba4dedb7d15b4506d116b487030d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, դամասկոս, օդանավակայան, թռիչք, չվերթ
սիրիա, դամասկոս, օդանավակայան, թռիչք, չվերթ
Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ կվերսկսի միջազգային չվերթերը
16:31 04.01.2025 (Թարմացված է: 16:58 04.01.2025) Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթվա սկզբից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունումն ու ուղարկումը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշխադ աս Սալիբին։
Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Հայտարարում ենք Դամասկոսի միջազգային օդանավակայանում միջազգային ավիաչվերթների ընդունման և ուղարկման մեկնարկի մասին 2025-ի հունվարի 7-ից»,-SANA լրատվական գործակալությանը հայտնել է աս Սալիբին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: