https://arm.sputniknews.ru/20250103/lgh-ic-teghahanvatsnerin-ev-hh-svocialapes-anapahvov-yntaniqnerin-ajakcutjun-ktramadrvi-84498460.html
ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի
ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի
Sputnik Արմենիա
Սոցիալական այս աջակցությունը փոխացվելու է e-քարտերի միջոցով։ 03.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-03T17:49+0400
2025-01-03T17:49+0400
2025-01-03T18:23+0400
օգնություն
սոցիալական օգնություն
հումանիտար օգնություն
բռնի տեղահանված
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70779414_0:83:1601:983_1920x0_80_0_0_06128aa5a31d8d41a4145f67f02a8e25.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Գումարները շահառու ընտանիքներին կփոխանցվեն էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից, գնահատվել են կարիքները։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ 7 e-քարտից 3-ը՝ ամանորյա (50,000 դրամ), երեխայի խնամք (40,000 դր․), հագուստ և կոշիկ (25,000 դր.), առողջապահական (25,000 դր.), վերադարձ դպրոց (60,000 դր․), հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս:ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները օգնություն կստանան նաև բնակության վայրը փոխելու դեպքումE-քարտերի առաջին խումբը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերից և տևելու է մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով։Սոցապնախարարությունը ծրագիրն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70779414_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7056ebfeb8930c5c753fece7370061f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օգնություն, սոցիալական օգնություն, հումանիտար օգնություն, բռնի տեղահանված, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
օգնություն, սոցիալական օգնություն, հումանիտար օգնություն, բռնի տեղահանված, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի
17:49 03.01.2025 (Թարմացված է: 18:23 03.01.2025) Սոցիալական այս աջակցությունը փոխացվելու է e-քարտերի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Գումարները շահառու ընտանիքներին կփոխանցվեն էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։
«2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում։
Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից, գնահատվել են կարիքները։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ 7 e-քարտից 3-ը՝ ամանորյա (50,000 դրամ), երեխայի խնամք (40,000 դր․), հագուստ և կոշիկ (25,000 դր.), առողջապահական (25,000 դր.), վերադարձ դպրոց (60,000 դր․), հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):
Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս:
E-քարտերի առաջին խումբը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերից և տևելու է մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով։
Սոցապնախարարությունը ծրագիրն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ։