https://arm.sputniknews.ru/20250103/hop-uzhery-gisherva-yntacqum-vochnchacrel-en-ukrainaji-zui-22-anodachu-trchvogh-sarq-rd-pn-84492786.html
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ–ի 22 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ–ի 22 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել: 03.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-03T10:20+0400
2025-01-03T10:20+0400
2025-01-03T10:40+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
դոնի ռոստով
հակաօդային պաշտպանություն (հօպ)
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական 6 մարզերի օդային տարածքում ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել: «Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում: Նա հավելել է, որ օրվա ընթացքում արտակարգ ծառայությունները և մարզային վարչակազմը կշրջեն հարձակման հետևանքով տուժած տներով։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
դոնի ռոստով
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, դոնի ռոստով, հակաօդային պաշտպանություն (հօպ), բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, դոնի ռոստով, հակաօդային պաշտպանություն (հօպ), բելգորոդ
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ–ի 22 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
10:20 03.01.2025 (Թարմացված է: 10:40 03.01.2025) Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական 6 մարզերի օդային տարածքում ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«10 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, 4-ական՝ Օրյոլի և Ռոստովի տարածքներում, 2-ը՝ Բելգորոդի և 1-ական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
«Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Նա հավելել է, որ օրվա ընթացքում արտակարգ ծառայությունները և մարզային վարչակազմը կշրջեն հարձակման հետևանքով տուժած տներով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։