https://arm.sputniknews.ru/20250103/covid-i-shrjanum-ttvatsnajin-terapiaji-200-sarqic-20y-kvorel-e-meghadrvum-e-altunjany-84496285.html
Covid-ի շրջանում թթվածնային թերապիայի 200 սարքից 20–ը «կորել է». մեղադրվում է Ալթունյանը
Covid-ի շրջանում թթվածնային թերապիայի 200 սարքից 20–ը «կորել է». մեղադրվում է Ալթունյանը
Sputnik Արմենիա
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ։ 03.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-03T14:55+0400
2025-01-03T14:55+0400
2025-01-03T15:07+0400
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
թթվածին
չարաշահում
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506852_0:85:1600:985_1920x0_80_0_0_99f3e00fa21f60928e122485d63e57a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ․Ա․-ն (Դավիթ Ալթունյան, – խմբ․) առողջապահության նախարարության ձեռք բերած դեղերի և բժշկական պարագաների ընդունում-հանձնումը 2020 թվականին պատշաճ կերպով չի կատարել և պետությանը 7,5 մլն դրամի գույքային վնաս է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Արդյունքում, ՊՈԱԿ-ի աշխատակիցները չեն փաստաթղթավորել ԱՆ-ի գնած թթվածնային թերապիայի 200 սարքի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին, համապատասխան հաշվառում չեն վարել։ Այս ամենը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 500 000 ՀՀ դրամի գույքային վնաս։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «կորոնավիրուսի գործով» ծանուցագիր կստանա. ԶԼՄՍտացվում է, որ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները նաև չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:Ալթունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506852_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5d06e8f06a2a59ab3e578c1dd1aa2d9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, թթվածին, չարաշահում, հհ քննչական կոմիտե
կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, թթվածին, չարաշահում, հհ քննչական կոմիտե
Covid-ի շրջանում թթվածնային թերապիայի 200 սարքից 20–ը «կորել է». մեղադրվում է Ալթունյանը
14:55 03.01.2025 (Թարմացված է: 15:07 03.01.2025) «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ․Ա․-ն (Դավիթ Ալթունյան, – խմբ․) առողջապահության նախարարության ձեռք բերած դեղերի և բժշկական պարագաների ընդունում-հանձնումը 2020 թվականին պատշաճ կերպով չի կատարել և պետությանը 7,5 մլն դրամի գույքային վնաս է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Դ․Ա․-ն առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները։ Դրանց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Արդյունքում, ՊՈԱԿ-ի աշխատակիցները չեն փաստաթղթավորել ԱՆ-ի գնած թթվածնային թերապիայի 200 սարքի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին, համապատասխան հաշվառում չեն վարել։ Այս ամենը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։
Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 500 000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ստացվում է, որ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները նաև չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:
Ալթունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։