https://arm.sputniknews.ru/20250102/50-50-urartui-marzichy-hajastani-ev-rusastani-havaqakanneri-hnaravvor-handipman-masin-84488356.html
50-50․ «Ուրարտուի» մարզիչը՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հնարավոր հանդիպման մասին
50-50․ «Ուրարտուի» մարզիչը՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հնարավոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ մարտին և հունիսին Ռուսաստանի հավաքականը հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ։ 02.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-02T15:42+0400
2025-01-02T15:42+0400
2025-01-02T15:44+0400
հայաստան
ռուսաստան
ֆուտբոլ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52495693_0:54:1600:954_1920x0_80_0_0_d6ab7b5b53446fa290a6e4b23a19481a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը շատ հետաքրքիր կլիներ։ Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն այս մասին ասել է «Матч.ТВ»-ի հետ զրույցում։Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովն ավելի վաղ հայտնել էր, որ մարտին և հունիսին Ռուսաստանի հավաքականը հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ։ Մարտին և հունիսին պաշտոնական հանդիպումներ չունեն 24 հավաքականներ, այդ թվում` Հայաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի։Հիշեցնենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ուկրաինական իրադարձությունների պատճառով 2022 թվականի փետրվարին անորոշ ժամանակով արգելեցին Ռուսաստանի հավաքականների և ակումբների մասնակցությունը միջազգային մրցումներին։ 2023 թվականի աշնանը երկու կառույցները հայտարարեցին, որ պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ ռազմական հատուկ գործողությունը չի ավարտվել։«Փյունիկը» նոր սեփականատեր ունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52495693_0:0:1423:1067_1920x0_80_0_0_cec29ff0d3f4ace59befc782bd82a37a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ֆուտբոլ, սպորտ
հայաստան, ռուսաստան, ֆուտբոլ, սպորտ
50-50․ «Ուրարտուի» մարզիչը՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հնարավոր հանդիպման մասին
15:42 02.01.2025 (Թարմացված է: 15:44 02.01.2025) Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ մարտին և հունիսին Ռուսաստանի հավաքականը հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը շատ հետաքրքիր կլիներ։ Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն այս մասին ասել է «Матч.ТВ»-ի հետ զրույցում։
«Այդ հանդիպումը շատ հետաքրքիր կլիներ։ Փաստ չէ, որ Ռուսաստանի հավաքականն այդ խաղի ֆավորիտը կլիներ։ Հավանականությունը 50-50 է, քանի որ Ռուսաստանի հավաքականն այս պահին չունի առավելագույն մրցակցային փորձ», - նշել է նա։
Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովն ավելի վաղ հայտնել էր, որ մարտին և հունիսին Ռուսաստանի հավաքականը հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ։ Մարտին և հունիսին պաշտոնական հանդիպումներ չունեն 24 հավաքականներ, այդ թվում`
Հայաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ուկրաինական իրադարձությունների պատճառով 2022 թվականի փետրվարին անորոշ ժամանակով արգելեցին Ռուսաստանի հավաքականների և ակումբների մասնակցությունը միջազգային մրցումներին։ 2023 թվականի աշնանը երկու կառույցները հայտարարեցին, որ պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ ռազմական հատուկ գործողությունը չի ավարտվել։