https://arm.sputniknews.ru/20250101/hhicnakhagahutjunn-ancel-e-belarusin--2025-y-eatm-i-hamar-klini-nshanakali-lukashenkvo-84482519.html
Նախագահությունը ՀՀ–ից անցել է Բելառուսին. 2025-ը ԵԱՏՄ-ի համար նշանակալի կլինի. Լուկաշենկո
Նախագահությունը ՀՀ–ից անցել է Բելառուսին. 2025-ը ԵԱՏՄ-ի համար նշանակալի կլինի. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Բելառուսի ղեկավարը նշել է ընթացիկ տարում միությունում երկրի նախագահության առաջնահերթությունները: 01.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-01T20:21+0400
2025-01-01T20:21+0400
2025-01-02T09:17+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77954594_0:416:2902:2048_1920x0_80_0_0_d50c7f3d9a32e36d638bebbaf95c53c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման ավարտը և ԵԱՏՄ-ում առանցքային ապրանքների համար շուկաների ինդիկատորների սեփական բորսային համակարգի ստեղծումը 2025 թվականին ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության հիմնական առաջնահերթություններն են:Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, հայտարարել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում:«2025 թվականը Եվրասիական տնտեսական միության համար նշանակալի տարի կլինի», - խոստացել է նա:Միության պարենային անվտանգության բարձրացման համար առաջարկվում է ջանքերը կենտրոնացնել սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, տոհմային գյուղատնտեսական կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման վրա:«Հատկապես կարևոր է բեռների անարգել առաքման նոր լոգիստիկ շղթաների ստեղծումը և գործողների կատարելագործումը, ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը», - նշել է Լուկաշենկոն:Նա ուշադրություն է հրավիրել տնտեսական գործունեության իրականացման պայմանների հավասարեցման, միության ներքին տարածքում ընդհանուր և թափանցիկ մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ հետագա նպատակային աշխատանքի անհրաժեշտության վրա։ Լուկաշենկոն առանցքային է համարել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ավարտումը, ներքին շուկա ներմուծվող ապրանքների մուտքի վերահսկելի պայմանների ստեղծումը, ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման շարունակությունը:Բելառուսի նախագահը կարևոր է համարել նաև թվային փոխակերպման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության ակտիվացումը:Լուկաշենկոյի խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձվի ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի համադրման գործնական ասպեկտներին, ԱՍԵԱՆ-ի մասնակից պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:Ոչ պակաս կարևոր է համատեղ աշխատանքը, որն ուղղված է ինտեգրման հումանիտար ոլորտների խնդիրները լուծելուն։Նա կարևորելէ անդամ երկրների ավանդական արժեքների, ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիման վրա ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման միասնական մոտեցման մշակումը:
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77954594_289:0:3020:2048_1920x0_80_0_0_96dddc4f9839cc89364854aa06cc743c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
Նախագահությունը ՀՀ–ից անցել է Բելառուսին. 2025-ը ԵԱՏՄ-ի համար նշանակալի կլինի. Լուկաշենկո
20:21 01.01.2025 (Թարմացված է: 09:17 02.01.2025) Բելառուսի ղեկավարը նշել է ընթացիկ տարում միությունում երկրի նախագահության առաջնահերթությունները:
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման ավարտը և ԵԱՏՄ-ում առանցքային ապրանքների համար շուկաների ինդիկատորների սեփական բորսային համակարգի ստեղծումը 2025 թվականին ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության հիմնական առաջնահերթություններն են:
Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, հայտարարել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում:
«2025 թվականը Եվրասիական տնտեսական միության համար նշանակալի տարի կլինի», - խոստացել է նա:
Լուկաշենկոնկոչ է արել համատեղ ջանքերը կենտրոնացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տեխնոլոգիական ներուժի զարգացման, տնտեսության բոլոր ոլորտներում կոոպերացիոն փոխգործակցության ընդհանուր տարածքի ձևավորման վրա՝ այդ նպատակով ակտիվացնելով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էլեկտրատրանսպորտի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը:
Միության պարենային անվտանգության բարձրացման համար առաջարկվում է ջանքերը կենտրոնացնել սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, տոհմային գյուղատնտեսական կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման վրա:
«Հատկապես կարևոր է բեռների անարգել առաքման նոր լոգիստիկ շղթաների ստեղծումը և գործողների կատարելագործումը, ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը», - նշել է Լուկաշենկոն:
Նա ուշադրություն է հրավիրել տնտեսական գործունեության իրականացման պայմանների հավասարեցման, միության ներքին տարածքում ընդհանուր և թափանցիկ մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ հետագա նպատակային աշխատանքի անհրաժեշտության վրա։ Լուկաշենկոն առանցքային է համարել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ավարտումը, ներքին շուկա ներմուծվող ապրանքների մուտքի վերահսկելի պայմանների ստեղծումը, ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման շարունակությունը:
Բելառուսի նախագահը կարևոր է համարել նաև թվային փոխակերպման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության ակտիվացումը:
«Անդամ պետությունների փոխգործակցությունն իրենց կանոնադրական նպատակներով և գաղափարախոսությամբ հարազատ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության ինստիտուտի շրջանակներում գործընկերության զարգացումը միության տնտեսական ներուժի ամրապնդման կարևոր գործոն է», - նշել է նա:
Լուկաշենկոյի խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձվի ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի համադրման գործնական ասպեկտներին, ԱՍԵԱՆ-ի մասնակից պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ոչ պակաս կարևոր է համատեղ աշխատանքը, որն ուղղված է ինտեգրման հումանիտար ոլորտների խնդիրները լուծելուն։
Նա կարևորելէ անդամ երկրների ավանդական արժեքների, ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիման վրա ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման միասնական մոտեցման մշակումը: